Tuesday, 23 04 2024
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը դատարանը կքննի հաջորդ ամիս

Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը դատարանը կքննի մարտի 15-ին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նիստը նախագահող դատավոր՝Վահե Միսակյան, փետրվարի 12-ին նիստի ժամանակ հետաձգեց Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքի քննումը: Նիստին ներկա էին դատախազ Վահե Միրզոյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը:

Ինչպես տեղեկացնում է, իրավահաջորդների կողմից մինչդատավարական վարույթ ներկայացված էր Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Ա. Ռազգիլդեևին ռուսական ռազմաբազայից ՔԿՀ տեղափոխելու հարցը: Դատական նիստի մեկնարկին դատարանը որոշեց , որ չկան հիմքեր նիստը դռնփակ անցկացնելու համար, սակայն բողոքի քննությունը հետաձգվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննչական վարչությունը չէր ներկայացրել բողոքի վերաբերյալ նյութեր:

Ռազգիլդեևին ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու՝ տուժող կողմի միջնորդությունը վարույթն իրականացնող մարմինը 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել էր: ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Վ. Սամվելյանը միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ նշում է, որ ձերբակալումից հետո Ա. Ռ.-ին ռուսական ռազմաբազայից ՀՀ համապատասխան հիմնարկ տեղափոխելը հակասում է ՌԴ օրենսդրությանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները 2019թ. հունվարի 17-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին բողոքարկել են միջնորդությունը մերժելու՝ վարույթն իրականացնող մարմնի 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշումը: Նրանք նշել են, որ Ռազգելդեևինին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու դեպքում միայն հնարավոր կլինի պնդել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության մասին:

«Միանշանակ այս գործը քննելիս պետք է առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ և չեմ ընդունում այն պատճառաբանությունը, որ Ա.Ռ-ին ռուսական ռազմաբազայից ՀՀ համապատասխան հիմնարկ տեղափոխելը հակասում է ՌԴ օրենսդրությանը: Նման մերժումը, կարծում եմ, անհիմն է: Մենք ունենք փաստ, որ զինծառայողը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ռուսական ռազմաբազայի զինծառայող է և հանցագործությունը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում ՝ Գյումրի քաղաքում և ոչ թե ռազմաբազայի տարածքում և դեպքը տեղի է ունեցել Գյումրի քաղաքի բնակչի հանդեպ: Մենք պահանջում ենք, որ կատարվի ՀՀ դատավարական օրենսդրությունը, ՀՀ իրավական ակտերը և ի սպառ վերացվեն կամայականությունները»,- նշեց Արայիկ Զալյանը՝ տեղեկացնելով, որ դեռևս նախաքննությունը չի ավարտվել, նախաքննության ավարտ չի հայտարարվել և քրեական գործի նյութերը չեն փոխանցվել տուժողի իրավահաջորդներին:

Դեկտեմբերի 2-ին Գյումրիում ծեծի հետևանքով մահացել էր 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը։

Դեկտեմբերի 11-ին տվյալ պահին 102-րդ ռուսական ռազմական բազայի տարածքում ծառայության մեջ գտնվող Ա. Ռ.-ն ձերբակալվել է վարույթ իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի քննիչի և ՌԴ իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից համատեղ՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի» 8-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ հոդվածով սահմանվում է. «ՀՀ իրավասու մարմինների կողմից ՀՀ իրավասությանը վերաբերվող գործերով ռուսական ռազմական բազայի տարածքում դատավարական, օպերատիվ հետախուզական, քննչական կամ այլ գործողություններ իրականացնելու անհրաժեշտության դեպքում, նշված գործողությունները կատարվում են ՀՀ իրավասու մարմինների կողմից ՌԴ իրավասու մարմինների հետ համատեղ կամ ՀՀ իրավասու մարմինների գրավոր միջնորդությամբ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից, եթե դրանց կատարումը չի հակասում ՌԴ օրենսդրությանը»:

Ա. Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Դեկտեմբերի 12-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` Ա.Ռ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում