Լիբանանի նախագահը կժամանի Հայաստան
Նախապատրաստվում է լիբանանցի գործարարների պատվիրակության այցը Հայաստան: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը տեղեկացրել է Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերիին:
Դեսպանը նշել է, որ աշնանը Հայաստան է ժամանելու նաև Լիբանանի նախագահը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
Կառավարության փոխանցմամբ, կառավարության ղեկավարն ասել է՝ երկու երկրների միջև տնտեսական ոլորտում համագործակցության լավ հեռանկարներ է տեսնում:
«Վստահ ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք հասնել կոնկրետ արդյունքների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ լիբանանցի ներդրողները կարող են գործունեություն ծավալել նաև Հայաստանի երեք ազատ տնտեսական գոտիներում, որտեղ ստեղծված են բարենպաստ պայմաններ: