Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Իրավունք չունենք 5 տարի սպասելու, ապստամբությունը ժողովրդի իրավունքն է. Ենիգոմշյան

«Անգամ եթե Սերժ Սարգսյանը 2018-ին որպես վարչապետ չմնա, բայց այս համակարգը շարունակի մնալ իր էությամբ և բովանդակությամբ, էապես բան չի փոխվի։ Մենք երբեք չենք ասում, որ վարչապետ լինելու հարցը կամ նրա անձը անկարևոր է, բայց դա էապես երկրորդական է, խնդիրը համակարգն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը։ Ըստ նրա՝ անդունդ գլորող համակարգը գաղութային համակարգ է, որը իր գոյությունը պաշտպանում է արտաքին ուժի կողմից նշանակվելու և հովանավորվելու շնորհիվ։

«Մեր հիմնական խնդիրը այդ համակարգը՝ և՛ ներքին, և՛, բնականաբար, արտաքին կախվածությանը, գաղութացմանը վերջ դնելն է, ազգային ինքնիշխան իշխանություն ձևավորելը»,- շեշտեց նա։

Ալեք Ենիգոմշյանի խոսքով ՝ ժողովրդավարական երկրներում իշխանությունները փոխվում են ընտրություններով, հազարերորդ անգամ վերապնդելու կարիք չկա, որ Հայաստանում իշխանությունները չեն փոխվում ընտրություններով, որովհետև իրական ընտրական համակարգ չկա, քանի որ գործ ունենք գաղութային բռնատիրության հետ։

«Առաջիկա տարիներին ընտրական գործընթաց էլ չկա, նույնիսկ ձևականորեն 5 տարի հետո է համապետական մասշտաբով հաջորդ ընտրական գործընթացը, մենք իրավունք չունենք 5 տարի սպասելու, առավել ևս, որ հավատ չենք ընծայում այս վարչախմբի օրոք ընտրական գործընթացների նկատմամբ, հետևաբար երբ չկա ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հնարավորություն, ոչ թե որ ժողովուրդը չի ուզում, այլ նրա համար իրական ընտրական գործընթաց չկա, մնում է, որ ժողովուրդը ինքը այլ ձևով՝ մասսայական, զանգվածային բողոքով, պարտադրանքով փոխի այդ իշխանությունը։ Միշտ էլ ցանկալի է, և ամեն ինչ պետք է անել, որ այդ փոփոխությունը լինի առանց ցնցումների՝ երկրի համար, մարդկանց, քաղաքացիներին, մարդկային կյանքերին վնաս չհասցնելու նկատառումից ելնելով։ Ժողովրդի իրավունքն է իր կամարտահայտությունը պարտադրել. եթե ընտրական գործընթացով չի ստացվում, ժողովուրդը իրավունք և պարտականություն ունի քաղաքացիական անհնազանդության, ընդվզման ճանապարհով, ինչու ոչ՝ ապստամբության, չեմ խուսափում այդ բառը օգտագործելուց, որովհետև դա և՛ բարոյական, և՛ իրավական իրավունք է։ Ամեն ինչ պետք է անել, որ դա լինի առանց բռնությունների և առանց ցնցումների։ Այսօր խնդիրը այս ընդվզումը և ժողովրդի մոբիլիզացիան ապահովելն է»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում