211652_close_icon
views-count1447 դիտում article-date 20:38 12-10-2019

ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Արցախի խորհրդարան. ՖՈՏՈՇԱՐՔ

Հոկտեմբերի 12-ին խորհրդարանում հյուրընկալվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակությունը, որի կազմում են ամերիկյան մի շարք նահանգների օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբերի պատասխանատուներ: Խորհրդարանի նախագահը ողջունել է հյուրերին և տեղեկացրել, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում Ազգային ժողով են այցելել ԱՄՆ-ից ժամանած ևս երկու պատվիրակություններ: Նրա խոսքով՝ եթե այլ երկրների պատվիրակները առաջին քայլերն են կատարում Արցախը բացահայտելու ուղղությամբ, ապա ամերիկյան գործընկերները Արցախի հետ աշխատելու երկար տարիների փորձ ունեն: Բարձր գնահատելով ԱՄՆ-ում Արցախի բարեկամների և հայկական կառույցների աշխատանքը՝ Աշոտ Ղուլյանը մասնավորապես նշել է ամերիկյան ինը նահանգների և մի շարք քաղաքների օրենսդիր մարմինների կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևերի ընդունումը, և հույս հայտնել, որ գործընթացը շարունակական կլինի: «Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ աշխատանքները որպես հաջողության օրինակ պետք է ծառայեն այլ երկրների հետ մեր հարաբերությունները զարգացնելու համար: Մեր կողմից կավելացնեմ միայն, որ Արցախը շարունակելու է ժողովրդավարական զարգացման ուղին, հավատարիմ է մնալու մարդու իրավունքների պաշտպանությանը և Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության պահպանմանը», - նշել է խորհրդարանի ղեկավարը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատվիրակության անդամներն ընդգծել են Ստեփանակերտում նախօրեին կայացած Արցախի բարեկամների համաժողովի կարևորությունը, այն հաճախակի կազմակերպելու և դրանում նոր մարդկանց ընդգրկելու անհրաժեշտությունը: Իրենց ելույթներում հյուրերը արձանագրել են անցած տարիների ընթացքում բոլոր մակարդակներում Արցախի գրանցած առաջընթացը և խոսել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր