ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Երգի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանն այսօր դարձել է 63 տարեկան: Երաժշտի ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական գրառում է կատարել Նունե Եսայանը:
«Օրհնվի այն օրը, երբ դու ծնվեցիր։ Ապրիր առողջ»,-գրել է երգչուհին եւ լուսանկար հրապարակել:
Հ.Գ. Մեր նախորդ հարցազրույցում Արթուր Գրիգորյանն անդրադարձել էր նաեւ իր եւ Նունե Եսայանի՝ բարեկամության վերաճած հարաբերություններին:
- Գրիգորիչ, երկու երեխա ունեք ու լիքը երեխաներ (Երգի թատրոնի սաները): Հարազատ երեխաները չե՞ն խանդել, չէ՞ որ մյուսների հետ ավելի շատ ժամանակ եք անցկացրել։
- Վա՜յ, Մանես գիտե՞ս՝ ոնց է խանդում։ Չնայած՝ արդեն սովորել են։ Մինչեւ հիմա Նունե Եսայանը որ զանգում է, ասում է՝ «Պապ, ո՞նց ես»։ Դե, 16 տարեկանից իմ մոտ է եղել, պապա չեմ, բա ի՞նչ եմ։ Հիմա արդեն իրենց երեխաների պապիկն եմ։
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: