Երևան
12 °C
Ֆուտբոլային մարզիչ Լեւոն Ղասաբօղլյանը 5 ամիս է՝ տեղափոխվել է Ղազախստան: Նախ այդ երկրի հետ «խնամիական» հարաբերություններ էր հաստատել այն բանից հետո, ինչ ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի՝ «Ֆուտբոլը բարեկամության համար» նախագծի շրջանակներում ծանոթացավ ծրագրի Անդրկովկասի եւ Միջին Ասիայի կազմկոմիտեի ղեկավար Ամինա Կոնուրբաեւայի հետ, սիրահարվեց ու այս ամառ ամուսնացավ: Հիմա էլ գործնական հարաբերություններ են սկսվել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա պատմեց՝ ինչպես է աշխատանքի անցել ղասախական «Ալաշ» ակումբում:
«Ակումբը մոտ 1 տարի առաջ բացել է մանկապատանեկան ակադեմիա: Հրավեր ստացա, հանդիպեցի ղեկավարության հետ: Հետաքրքիր փիլիսոփայություն ունեն: Ցանկանում են ամբողջ Ղազախստանում տաղանդավոր երեխաներ գտնել հավաքականի ապագա ֆուտբոլիստներ պատրաստելու համար: Ունենք 5 տարիքային խումբ: Ինձ առաջարկեցին համակարգել նրանց մանկապատանեկան ֆուտբոլը»,- ասաց նա:
Հետագայում ակումբում նրա պարտականություններն ավելացել են: Միջազգային մրցաշարից առաջ նրան դիմել են, որպեսզի մարզի 2005 թ. ծնված երեխաների թիմը: Աշխատանքը բավական հաջողությամբ է կատարել: Նրա սաները մրցաշարի ընթացքում հաղթել են ղազախական հայտնի ակումբներից մեկի՝ «Կայրաթի» հասակակիցներին (3:0): Պարտվել են միայն ապագա չեմպիոն «Պախտակորին» (1:2): Նշում է, որ երեխաները մեծ ոգեւորությամբ են հանդես եկել առաջնությունում, ու դրանում իր դերն է ունեցել ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Շնորհակալություն Հենրիխ Մխիթարյանին: Տեսաուղերձ էր ուղարկել, որով բավականին ոգեւորեց մեր երեխաներին»,- պատմեց Ղասաբօղլյանը:
Ղասաբօղլյանն ապագայում ցանկանում է մեծահասակների թիմեր մարզել: Նման փորձ ունի: Մինչեւ վերջերս Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում 14 տարեկանների հավաքականը մարզելուն զուգահեռ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Արցախի» մարզչական շտաբում էր: Այնպես ստացվեց, որ 14 տարեկանների 2 հավաքականները միավորվեցին, ու նա իր մարզչական շտաբով դադարեցրեց աշխատանքը: Միաժամանակ «Արցախում» էլ մարզչական կազմը փոխվեց, ու նա, անկախ ակումբի կողմից ստացած առաջարկից, որոշեց հետեւել ֆուտբոլային ավանդույթին ու շնորհակալությունն հայտնելով հեռանալ: Վստահ է, որ Ղազախստանում աշխատանքը կնպաստի, որ իրականացնի մեծահասակների թիմ մարզելու նպատակը:
«Նպատակն առաջ շարժվելն է, բայց չեմ ուզում շտապել: Դեռ շատ բան կա սովորելու: Սկզբում, երբ նոր էի մարչական կարիերա սկսել, ինձ էլ էր թվում, թե ամեն ինչ գիտեմ: Երբ զգամ, որ պատրաստ եմ, ուղղությունս կփոխեմ դեպի մեծահասակների ֆուտբոլ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պատրաստվում է հնարավորինս շուտ մարզչական ՊՐՈ արտոնագիր ստանալ:
Մասնագետը նաեւ համեմատեց մանկապատանեկան ֆուտբոլի վերաբերյալ հայկական ու ղազակախան մոտեցումները: Նա գովեց թե հայ մարզիչներին, եւ թե երեխաներին: Նշեց, որ պարզապես Հայաստանում փողն է քիչ: Եթե լինի, ու կարողանան նպատակային օգտագործել, մեծ հաջողություններ կգրանցվեն:
«Միշտ ասել եմ՝ մեր երեխաներն ավելի տղանդավոր են, ուղղակի Ղազախստանում ֆինանսական առումով ավելի լավ պայմաններ են, չնայած մեր ակադեմիան Եվրոպայում համարվում է, երեւի, լավագույններից մեկը: Շատ տաղանդավոր մարզիչներ ունենք մանկապատանեկան ֆուտբոլում, թեեւ չեմ կարող չասել, որ երբեմն այնպիսի մարդիկ են հայտնվում, որ ֆուտբոլում տեղ չունեն: Ղազախական մանկապատանեկան ֆուտբոլում մարզչական գիտելիքներն ավելի ցածր են: Այո՛, այստեղ կա փող: Վստահ եմ՝ այս գումարները, որ ծախսվում են ղազախական ֆուտբոլում, եթե դրա կեսը ծախսվեր ՀՀ-ում, մեր ակումբներն ունենային նույն հնարավարությունները, ավելի լավ արդյուննքեր կլինեին: ՀՀ-ում մոտեցումը, կարծում եմ, ավելի լավն է»,- ասաց նա:
Ղասաբօղլյանը չի կտրվում Հայաստանից: Հետեւում է հայկական ֆուտբոլին, տեղյակ է բոլոր իրադարձություններից: Նշում է, որ իրեն լավ է զգում Ղազախստանում, սսկայն մեծ սիրով կվերադառնա հայրենիք, եթե լավ առաջարկ լինի: Իսկ առայժմ կենտրոնացած է իր ներկա աշխատանքի, ինչպես նաեւ «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի վրա, որով կրկին զբաղվելու է 2019-ի գարնանը: Ասում է, որ մանրամասներ հայտնել դեռ չի կարող, սակայն այս անգամ ծրագիրը շատ հետաքրքիր է լինելու, համագործակցություն է լինելու եվրոպական խոշոր ակումբի հետ:
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե
ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին
Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ
Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա
ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը
Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա
Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է
Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին
13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին
© 2024 Հայկական ժամանակ