211652_close_icon
views-count18235 դիտում article-date 22:02 13-11-2020

Եթե մնաք վարչապետի պաշտոնում, ստիպված կլինեք դիկտատուրա սահմանել. Սերգեյ Համբարձումյանը՝ Փաշինյանին

[url=https://news.am/arm/]NEWS.am[/url]-ի խմբագրություն ուղարկվել էր հայտնի ռուսաստանցի ձեռնարկատեր, բարեգործ, «Մոնարխ» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Սերգեյ Համբարձումյանի բաց նամակը՝ ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ներկայացնում ենք տեքստն ամբողջությամբ: «Հարգելի պարոն վարչապետ, Հայաստանում ստեղծված ճգնաժամն ու այդ իրավիճակից ելքի որեւէ ծրագրի բացակայությունը ստիպում է ինձ կրկին դիմել Ձեզ եւ փորձել հիմնավորել՝ ինչու Ձեր տեղում ով էլ լիներ, պետք է հրաժարական տար. 1. Դուք ստանձնել եք աղքատ, բայց, որքան էլ պարադոքսալ է, իր երեք հազար տարվա պատմության ընթացքում ամենահարուստ Հայաստանի կառավարումը, որտեղ եղել են երկրների մեծամասնությանը հատուկ խնդիրներ (կոռուպցիա, հովանավորչություն, կրիմինալ, ոչ կոմպետենտություն...): Սակայն ժողովուրդը հավատացել է, եւ կարծում եմ Դուք նույնպես շատ կցանկանայիք կտրուկ բարելավել իրավիճակը: Սակայն ամբողջը տապալվել է: 2. Ընտրված ճանապարհը հեղափոխությունն էր: Սակայն որեւէ հեղափոխություն մարդկության պատմության մեջ որեւէ ժողովրդի չի երջանկացրել: Ֆրանսիական հեղափոխության հետեւանքով առնվազն 283 հազար գիլյոտին, այդ թվում՝ թագավորի նկատմամբ: Կուբայում հեղափոխություն. հետեւանքը՝ աղքատություն: Առանց հեղափոխության այսօր Կուբան կլիներ Հյուսիսային Ամերիկայի ամենահարուստ մասը: Ռուսական հեղափոխություն 1917 թվականին՝ աշխարհում միակ հեղափոխությունը համաշխարհային հավասարության եւ ամբողջ աշխարհում աշխատավորների երջանկության մասին կարգախոսերով, որի հետեւանքն էր եղբայրասպան քաղաքացիական պատերազմը, 1991 թվականին հզոր պետության փլուզումը: 20-րդ դարի սկզբում Ռուսաստանում ապրել է 168 մլն մարդ, այժմ՝ շուրջ 142 մլն: 2018 թվականի հայկական հեղափոխությունը հանգեցրել է Արցախում պատերազմի, որի սարսափելի հետեւանքները այժմ հնարավոր չէ գնահատել, Հայաստանի տնտեսությունն ապրել է 15-20 տարով հետընթաց, հանրությունը պառակտված է սպիտակների եւ սեւերի, ժողովրուրդը գտնվում է քաղաքացիական պատերազմի եզրին (հույս ունեմ՝ մեր ժողովրդի խելամտությունը թույլ չի տա), եւ արդյունքում մենք ունենք պետություն, որում չկա նախագահ, վարչապետ, խորհրդարան, նախարարներ, սահմանադրական դատարան եւ դատախազություն, ավելի ստույգ՝ կան մարդիկ, որոնք զբաղեցնում են այդ պաշտոնները, իսկ նրանց աշխատանքի արդյունավետությունը գրեթե զրո է: Փառք Աստծո, մենք ունենք եկեղեցի, որը, ցավոք, չի կարող ակտիվ լինել հասկանալի պատճառներով: Որպես օրինակ՝ կարելի է ներկայացնել Մերձավոր Արեւելքում, Ուկրաինայում եւ այլ պետություններում հեղափոխության օրինակներ, սակայն հետեւանքը նույնչափ ցավալի է: 3. Դուք հանդգնել եք ստորագրել եւ հարեւանին հանձնել Հայաստանին պատկանող հողերը: Ինչպե՞ս կարելի է հանձնել այն, ինչը քեզ չի պատկանում: Այդ հողերը եղել են Արցախի հսկողության ներքո եւ 1994 թվականին Արցախը հրադադար է ստորագրել: Հայաստանը պարզապես պաշտպանում էր Ղարաբաղի հայերին ագրեսիայից, ինչպես կվարվեր ցանկացած ժողովուրդ, սակայն, ցավոք, փաստորեն, չի պաշտպանել: Ցանկացած պետության նոր ղեկավար պաշտոնը ստանձնելիս պարտավոր է առնվազն հայտարարել, որ նախկինում ստորագրված ամեն ինչը կիրագործվի, մասնավոր սեփականությունն անձեռնմխելի է, նրա կողմնակիցներն ու ընդդիմադիրները մեկ ժողովուրդ են: Նմանօրինակ ոչինչ մենք չենք լսել: Դուք ամեն ինչ սկսել եք զրոյից, սակայն թելադրել ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային եւ Ադրբեջանին բանակցությունները վերսկսելու պայմանները՝ չլսված է: Ահա պատերազմը սկսելու պատճառը: Այդպես իրավունք չունի վարվել ղեկավարը: Եւ եթե Ռուսաստանը չլիներ, ապա Երեւանը կլիներ Դամասկոսի կարգավիճակում, իսկ Զանգեզուրը՝ կորսված: 4. Ժողովրդին Ձեր վերջին ուղերձում Դուք համեմատել եք Հայաստանը Երկրորդ Համաշխարհային պատերազմում պարտված երկրների հետ եւ ասել, որ նրանք դրանք դարձել են սուպերհաջողակ եւ հարուստ երկրներ: Դա ճշմարտություն է, սակայն նշված երկրները պարտվել են պատերազմը նացիզմի գաղափարախոսությունը կրող ղեկավարներով, իսկ վերականգնվել՝ բոլորովին ուրիշներով: Փառք Աստծո, Հայաստանում չկա նացիզմ, մենք չենք մասնակցել պատերազմներում եւ չենք պարտվել ոչ մի պատերազմ, մենք բավականին հաջողված կերպով աջակցել ենք Արցախին հանուն անկախության իր պատերազմում, սակայն մենք ճնշված ենք, ստորացված եւ պետք է անենք համապատասխան եզրակացությունները, եւ աշխատելով 24/7 ռեժիմով՝ վերականգնվենք: Մեր ժողովուրդը վերականգնվել է ավելի բարդ իրավիճակներից հետո. այս անգամ էլ դա կստացվի: Պարզապես այդ խնդրի լուծումը Ձեր ուժերից վեր է: 5. Ինչպե՞ս պետք է լուծվեր ղարաբաղյան հարցը, եւ հիմա էլ ուշ չէ: Ե՛վ մենք, եւ՛ ադրբեջանցիներն ունենք մեր ճշմարտությունը՝ մաքսիմալիստական: Սակայն ճշմարտությունը ինչ-որ տեղ՝ մեջտեղում է: Մեր ժողովուրդները միմյանց նման մտածելակերպ ունեն, եւ եթե մեզ մոտ կիսում են ծնողների սեփականությունը, ապա երեխաները պետք է պայմանավորվեն, եթե ինչ-որ մեկը դատարան է դիմում, ապա երկու սերունդները, հավանաբար, էլ չեն շփվում: Արեւմուտքում այդ հարցը լուծվում է դատարանում եւ առանց վիրավորանքի: Հայաստանն ու Ադրբեջանը եւ ամբողջ հետխորհրդային տարածքի պետությունները պետականություն են ստացել շնորհիվ Ռուսաստանի եւ ԽՍՀՄ փլուզման: Հայաստանը դրախտ է հայերի համար, Ադրբեջանը դրախտ է ադրբեջանցիների համար, սակայն վեճ է ծագել Ղարաբաղի հարցով: Ի՞նչն է Ռուսաստանին խանգարում դիմել դատարան եւ խնդրել դատել մեզ: Ռուսաստանին դա պետք չէ, սակայն տպավորություն է, որ պատրաստ է, որ ինչպես Ռուսաստանը կորոշի, այդպես էլ կլինի: Տվյալ դեպքում հայերը կասեն՝ բավարար չափով չտվեցին, ադրբեջանիցներն էլ կասեն՝ շատ բան վերցրեցին, սակայն առավելագույնը մեկ սերունդ անց հարաբերությունները կկարգավորվեն: Իհարկե, շատերը չեն համաձայնի առաջարկի հետ, սակայն ամեն դեպքում պետք է պայմանավորվել, հարգել միմյանց, այլ ոչ թե կտրուկ պայմաններ դնել եւ սպանել միմյանց: 6. Պատկերացրեք, որ բաց է Հայաստանի վարչապետի պաշտոնի համար մրցույթը: Հավանաբար, կներկայացվեն հետեւյալ պահանջները՝ բարձրագույն կրթության մասին դիպլոմի առկայություն, որոշ ղեկավար պաշտոններում՝ ընդհուպ մինչեւ նախարարի կամ վարչապետի տեղակալի պաշտոնում, հաջող աշխատանքային փորձ, առնվազն 3 լեզուների կատարյալ իմացություն, տարիքը՝ 40-60 տարեկան (հավանաբար), բարդ կազմակերպչական խնդիրներ լուծելու ունակություն, ժողովրդին համախմբելու եւ հաջողության հասցնելու ունակություն, գործընկերների եւ դաշնակիցների առջեւ պարտավորությունների ազնիվ կատարում, համեստություն, կրթվածություն, անկեղծություն, կրթված եւ որակավորված թիմ ձեւավորելու ունակություն, ապագան ծրագրելու ունակություն, արժանի փոխարինում պատրաստելու ունակություն, բարություն, եւ, հավանաբար, շատ այլ պայմաններ, ինչպես նաեւ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐԵԼ: Հայաստանի միակ ղեկավարը, որը ձեւավորել է պրոֆեսիոնալ, կիրթ թիմ՝ ոչ «մենք եւ նրանք» սկզբունքով, Լեւոն Տեր-Պետրոսյանն է եղել: Համապատասխանո՞ւմ եք այդ պահանջներին: Կարծում եմ՝ Ձեր խղճի առջեւ կասեք՝ ոչ, ժողովրդի առջեւ՝ չգիտեմ: Եթե մնաք վարչապետ, ստիպված կլինեք բռնապետական ռեժիմ մտցնել, եւ որոշ ժամանակ անց էլ ավելի վատ կլինի վիճակը: Ավարտելով՝ խնդրում եմ ոչ կոմպետենտ ազգային ժողովին՝ հաջորդ վարչապետին կընտրեք կոմպետենտ եւ խարիզմատիկ մարդու, ով մեզ դուրս կբերի այս ճահճից: Ում դուր չի գալիս այս ուղերձը, խնդրում եմ ներեք ինձ, եւս մեկ անգամ նշեմ, որ քաղաքականությամբ հետաքրքրված չեմ: Պարզապես շատ վիրավորական է սպանվածների, վիրավորների, անտունների եւ բոլորիս՝ նվաստացածներից համար: Մենք պարտավոր ենք ապաքինվել այս հիվանդությունից: Ս. Համբարձումյան»:

Նմանատիպ նյութեր