ՀՀ վերադարձի համար տոմս գնած ՀՀ քաղաքացիներին անմիջապես կապ հաստատեն ավիաընկերության հետ
Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված ՌԴ կառավարության որոշմամբ՝ «Ռուսավիացիան» 2020թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը: Բացառություն են կազմելու օտար երկրներից ՌԴ քաղաքացիների փոխադրումը Ռուսաստան՝ համաձայն ՌԴ ԱԳՆ կողմից կազմված քաղաքացիների ցուցակի, և օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ վերադարձն ապահովող չվերթները՝ ըստ նախապես գնված տոմսերի։
ՀՀ կառավարությունի հորդորում ենք ՀՀ վերադարձի համար տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին անմիջապես կապ հաստատել ավիաընկերության հետ:
Հարակից հրապարակումներ`
- «Ռուսավիացիան» դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից ավիահաղորդակցությունը.ԱԳՆ
- Դադարեցվելու են Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթները
- ՌԴ-ն դադարեցնում է ավիահաղորդակցությունը մյուս երկրների հետ
- ՀՀ քաղաքացիները ՌԴ-ից Հայաստան կարող են գալ միայն օդային ճանապարհով
- Վրաստանը և Ռուսաստանը փակում են սահմանը
- Հայաստանի օդային երթևեկության կարգավարներն ինքնամեկուսացել են կորոնավիրուսից