Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Արցախի հայկականությունն ու անվտանգության ներկայիս բաղադրիչները պետք է պահպանվեն.Ֆ. Փալոուն

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Արցախ ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի նախագահ Ֆրենկ Փալոունին: Կոնգրեսականին Արցախում ուղեկցում են նրա օգնական Ջեյմս Ջոնսոնը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Ծովինար Վարդանյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ողջունելով կոնգրեսականին՝ Աշոտ Ղուլյանը կարևորել է նրա պարբերական այցելություններն Արցախ, որոնք հիմք են հանդիսանում վերջինիս կողմից յուրաքանչյուր այցից հետո Կոնգրեսին նոր նախաձեռնություններ և բանաձևեր ներկայացնելու համար:

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ Արցախի ժողովրդին ուղղված՝ իր և իր գործընկերների տեսաուղերձների համար՝ նշելով, որ դրանք Արցախի ժողովրդին ոգեշնչելուց զատ նաև փաստում են Միացյալ Նահանգների հավատարմությունը ազատության բացարձակ գաղափարին:

Կոնգրեսական Ֆրենկ Փալոունը ԱԺ նախագահին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային հավասարակշռության պահպանման անհրաժեշտությանն ուղղված իր և գործընկերների առաջիկա ծրագրերը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է ունենա միայն խաղաղ կարգավորում՝ Արցախի հայկականության ու նրա անվտանգության ներկայիս բաղադրիչների պահպանմամբ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է ԱՄՆ կողմից հակամարտող երկրներին հավասար օգնություն տրամադրելու հանգամանքը՝ տարածաշրջանում անվտանգային հավասարակշռություն պահպանելու նպատակով: Քննարկվել են նաև Արցախի տնտեսությանը ու էներգետիկայի ոլորտին վերաբերող հարցեր:

Հանդիպումն այնուհետև շարունակվել է ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավար կազմի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ:

Ողջույնի խոսքում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ նման հանդիպումները հնարավոր են դարձնում չեզոքացնելու Ադրբեջանի կողմից Արցախը մեկուսացնելու արհեստական փորձերը և Արցախի մասին օբյեկտիվ ու անաչառ տեղեկատվություն տարածելու Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում: Նա անդրադարձել է Ֆրենկ Փալոունի և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին ուղղվող նամակներին և բանաձևերի նախագծերին, որոնք նպատակ ունեն հակազդելու տարածաշրջանում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն ու աջակցելու լարվածության թուլացմանը:

Կոնգրեսական Ֆրենկ Փալոունը, ողջունելով ներկաներին նշել է, որ իր՝ Արցախում գտնվելու հիմնական նպատակը աշխարհին ցույց տալն է, որ Արցախը կայացած ու ժողովրդավարական պետություն է, և իրենք իրենց այցերով պետք է ակտիվացնեն համագործակցությունը Արցախի Հանրապետության և տարբեր երկրների պետական համակարգերի միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ կողմից Արցախում իրականացվող հումանիտար ծրագրերին և դրանց ֆինանսավորմանը վերաբերող հարցեր: Հանդիպումներին մասնակցել է նաև ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:

Առավոտյան կոնգրեսական Փալոունին և նրան ուղեկցող պատվիրակությանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Մելքումյանը և ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում