ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ այս պահի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։
«Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկանկի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել։
Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 30»,- ասված է գրառման մեջ: