211652_close_icon
views-count32414 դիտում article-date 11:05 05-07-2018

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Մխչյան գյուղում բախվել են 24–ամյա վարորդի Mercedes-ն ու 37–ամյա վարորդի Volkswagen-ը. կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Մխչյան –Մրգավետ գյուղամիջյան ճանապարհին՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ, 24-ամյա Սերգեյ Ավանեսյանի վարած Mercedes մակնիշի 01 AԼ 707 համարանիշի և Մխչյան գյուղի բնակիչ, 37-ամյա Գարիկ Սիմոնյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 QԼ 797 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Սիմոնյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 35-ամյա Նարինե Խուդավերդյանը, 10-ամյա Էրիկ Սիմոնյանը, 21-ամյա Լևոն Սիմոնյանը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Աստղիկ բժշկական կենտրոն են տեղափոխվել Mercedes-ի վարորդ Ս. Ավանեսյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 42-ամյա Վարդիթեր Խալաթյանը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2 դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր