Thursday, 25 04 2024
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Ո՞վ է թուլացրել Արցախի սահմանը․ մի հանցավոր հրամանի հետևանքները

«Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել»․ «Ազատության» հետ զրույցում 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ Արցախից Հայաստան զորք բերելու հանգամանքին այսպես է արձագանքել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության այդ օրերի նախարար Մովսես Հակոբյանը:

Ինչպես պարզ է դարձել գեներալ Սամվել Կարապետյանի հրապարակված հարցաքննությունից, 2008 թվականի փետրվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի տարբեր ստորաբաժանումներից Հայաստան է բերվել 700 զինծառայող: Նույն հարցաքննության մեջ գեներալ Կարապետյանը նշել է, որ այդ ժամանակահատվածում հայկական կողմը Արցախում դիրքեր է կորցրել, որոնք հետագայում վերականգնել է:

Հարցաքննության հրապարակումից հետո հնչեցին հարցադրումներ, թե ինչու է զինվորը սահմանը թուլացնելու հաշվին բերվել Հայաստան:

Այդ օրերին Արցախի պաշտպանության նախարար, ներկայումս Հայաստանի պաշտպանության նախարարության Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը արձագանքել է, թե նախ պետք է հասկանալ ինչու են հրապարակվել նախաքննության գաղտնիք համարվող նյութերը:

Հեղափոխությունից հետո նոր իրականությանն արագ ադապտացված գեներալի պատասխաննները, մեղմ ասած, տարակուսելի են ու նոր հարցեր են ծնում։

Նախ՝ դարձյալ նկատելի է իրավական պեդանտիզմը, երբ խնդրի բովանդակությունը ստորադասվում է կարևոր հարցին, թե ինչպե՞ս են հրապարակվել նախաքննության գաղտնիք համարվող նյութերը։

Այս հարցին երեկ հանգամանալից անդրադարձել ենք՝ նկատելով, որ խոսքն այլևս չի վերաբերում նախաքննության գաղտնիքին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը վաղուց դատարանում է, ու այդ նյութերն այևս հրապարակային դատավարության մի մասն են։ Բայց եթե նույնիսկ նյութերի հրապարակման հարցում առկա է հանցակազմ, ապա դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմիննները, իսկ Մովսես Հակոբյանն այլևս պետք է պատասխանի այլ՝ ավելի կարևոր հարցերի։

Ումի՞ց է ստացել հրամանը՝ Հայաստանի, թե՞ Արցախի իշխանություններից։

Սա շատ սկզբունքային հարց է, որն առնվազն կարևոր է Մարտի 1-ի գործում պատասխանատուների շրջանակը ամբողջացնելու տեսանկյունից։ Եթե Մովսես Հակոբյանը հրամանը ստացել է Երևանից, ապա ինքն իր հերթին հրաման է տվել Օգանովսկուն, էլ ո՞ւր մնաց Արցախի սուբյեկտությունը։

Կնշանակի՝ Հայաստանի՝ ղարաբաղյան ծագում ունեցող երկու նախագահները փաստացի զավթել են Հայաստանի իշխանությունը՝ Արցախի սուբյեկտությունը ոչնչացնելու, նրա առաջնագիծը թուլացնելու, բանակի գեներալներին քրեաօլիգախիայի մաս դարձնելու և հանցագործ արարքների մղելու ճանապարհով։ Իհարկե, իրավիճակն արմատապես չի փոխվում նաև այն պարագայում, եթե պարզվի, որ Մովսես Հակոբյանն ու Օգանովսկին Երևանի հրամանը ստացել են միջնորդավորված՝ պաշտոնական Ստեփանակերտի միջոցով։ Այս դեպքում մեծանում է Մարտի 1-ի գործով պատասխանատուների ցանկը։

Ահա այսպես է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը «մտահոգվել» Արցախի ճակատագրով՝ բարիկադը հայ-ադրբեջանական սահմանից տեղափոխելով Երևանի փողոցներ, թշնամու փոխարեն թիրախավորելով Հայաստանի քաղաքացիներին։

https://www.yerkir.am/resources/yerkir/img/news/origin/1517158061-0741.jpeg

Գեներալ Հակոբյանի «անմեղ» պատասխանից հետո հարցադրումներ են առաջանում նաև Հայաստանի գործող քաղաքական իշխանությանը։ Արցախի ՊԲ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, ըստ էության, խոստովանում են, որ մասնակցել են Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններին։ Եթե Քոչարյանի գործով անցնում են բարձրաստիճան գեներալներ, ինչո՞ւ է ընտրական ու «հումանիստական» մոտեցում որդեգրվել այլ բարձրաստիճան զինվորականնների հանդեպ, ավելին՝ Մովսես Հակոբյանը նոր իշխանության պարագայում նույնիսկ բարձր պաշտոն է զբաղեցնում։ Արդյոք նա համագործակցո՞ւմ է նախաքննության հետ՝ տալով արժեքավոր տեղեկությունններ, թե՞ գործ ունենք այլ շարժառիթների հետ։ Սա սկզբունքային հարց է, որն ուղղակիորեն ազդելու է Մարտի 1-ի գործի լեգիտիմության վրա։

Պակաս կարևոր չէ հետևյալ հարցի պատասխանը՝ նախաքննությունը զբաղվո՞ւմ է Մարտի 1-ին Արցախի զինվորականնների մասնակցության դրվագով, թե՞ այն լղոզվել է Քոչարյանի ու մյուսների գործում՝ պատասխանատվությունը տարածելով միայն Սեյրան Օհանյանի ու Յուրի Խաչատուրովի վրա։

BBC-ի հայտնի հրապարակումից հետո հասարակությունն իրավունք ունի ստանալ այս հարցերի պատասխանները, մանավանդ որ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցի անդրադարձը՝ եթե նույնիսկ սենսացիոն բացահայտումներ չի անում, որոշակիորեն իրավիճակ է փոխել՝ Մարտի 1-ի գործի շուրջ նոր դիսկուրս առաջացնելով ոչ միայն Հայաստանում։

«Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել» ձևակերպումն արդյոք զինվորականններին ազատո՞ւմ է պատասխանատվությունից ու ենթադրում է քրեական հետապնդման դադարեցում նաև Սեյրան Օհանյանի ու Յուրի Խաչատուրովի հանդե՞պ, թե՞ գործ ունենք քաղաքական իշխանության ու նախաքննության մարմնի սուբյեկտիվիզմի հետ։

Մյուս կողմից՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի դիմումը ստացած Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ որոշ մանրամասներ է հայտնել, թե ինչպես են քննվում նմանօրինակ դիմումները: ՄԻԵԴ-ը հին համակարգի ներկայացուցիչներին ակնարկել է՝ ավելի զուսպ ակնկալիքներ ունենալ Ստրասբուրգից։ ՄԻԵԴ-ը պարզաբանում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 16-րդ արձանագրությունը հնարավորություն է տալիս պետություններին դիմել խորհրդատվական կարծիքի համար: Դիմումը պետք է առնչվի կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների կիրառման կամ դրանց մեկնաբանման սկզբունքներին: Խորհրդատվական կարծիքի համար կարելի է դիմել, եթե գործի քննությունը տեղական ատյաններում դեռ ընթանում է: Դատարանը կարող է որոշել՝ ընդունել դիմումը կամ մերժել այն: Հինգ դատավոր են որոշելու՝ կընդունե՞ն դիմումը, թե՞ ոչ, մերժման դեպքում էլ բացատրություններ կտրամադրեն:

Ինչպես տենում ենք՝ ՍԴ դիմումի առաջնահերթության կարգով քննարկման մասին որևէ հիշատակում չկա, ավելին՝ արձանագրվում է, որ Մեծ պալատի տված խորհրդատվական կարծիքները պարտադիր չեն կատարման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում