1917 դիտում
22:36 17-02-2019
Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարները հանդիպել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փետրվարի 17-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-սլովակական օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին համատեղ ջանքերով ընդլայնել երկկողմ համագործակցությունը:
Անդրադառնալով Հայաստան-Եվրոպական Միության գործընկերությանը՝ Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակը կարևորեցին Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող կարևոր հենք:
Կողմերն անդրադարձան միջազգային հարթակներում երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցերին: Այս համատեքստում քննարկում ծավալվեց ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության առաջնահերթությունների իրագործման շուրջ:
Նախարար Մնացականյանը Միրոսլավ Լայչակին ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7462 դիտում
11:21 25-02-2016
Նորանշանակ նախարարները ներկայացվեցին աշխատակազմերին. ԿԳ ներկա և նախկին նախարարները միասին եկան
3127 դիտում
19:30 30-06-2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հանդիպել է Սլովակիայի խորհրդարանի նախագահի հետ
2132 դիտում
13:49 30-01-2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
472 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
277 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը