Արցախում կա երկու եռատոն. Արցախի ՄԻՊ-ի ուղերձ
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ուղերձ է հղել դեկտեմբերի 10-ի տոների առթիվ՝ մարդու իրավունքների միջազգային օրվա, ԱՀ անկախությանհանրաքվեի 27-րդ և ԱՀ Սահմանադրության 12-րդ տարեդարձերի առթիվ: Այս մասին հայտնում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Ուղերձում, մասնավորապես, ասված է. Սիրելի՛ հայրենակիցներ, Խորհրդանշականորեն Արցախում կա երկու եռատոն՝ մայիսի 9-ը և դեկտեմբերի 10-ը: Եթե առաջինը նվիրված է ռազմական հաղթանակներին (Հայրենական պատերազմի հաղթանակ, Շուշիի ազատագրում և ՊԲ հիմնում), ապա երկրորդը՝ իրավական հաղթանակներին (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունում, ԱՀ անկախությանհանրաքվեի անցկացում և ԱՀ Սահմանադրության ընդունում): Ուստի, շնորհավոր բոլորիս եռատոնը, թո՛ղ հաղթանակները հայության կյանքից անպակաս լինեն:
Կիսատ կլինեին մեր ռազմական փառահեղ հաղթանակները, եթե մեզ չհաջողվեր այլ ոլորտներում ևս հաղթանակներ կռել: Ռազմի դաշտում մեր հայրերի և եղբայրներիթափած արյունը նպատակ ուներ սեփական հայրենիքում կերտել արժանապատիվ և ապահով կյանք բոլորիս համար, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրիս պարտքնէ չմոռանալ իրենց պատգամը և անընդհատ բարձրացնել ու ամրացնել նրանց արյան վրա վեր խոյացող որմը:
Մարդու իրավունքների պաշտպանության մշակույթը այդարժանապատիվ ու ապահով կյանքի կարևորագույն հենասյուներից մեկն է, և պետության ու յուրաքանչյուր քաղաքացու պարտավորությունն է երաշխավորել մարդուիրավունքների հանդեպ համընդհանուր հարգանքը մեր հասարակության մեջ: Այդ ճանապարհին մեր լավագույն ուղենիշերից մեկը հենց Սահմանադրությունն է՝ որպես մարդու իրավունքների ու ազատությունների գլխավոր իրավական երաշխիք: Իսկ ես, որպես Մարդու իրավունքների պաշտպան, վերահաստատում եմ իմ հանձնառությունը հնարավորինս զորավիգ լինել մեր հայրենիքում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ մշակույթի ապահովման գործին: Դա իմ և՛ մարդկային, և՛ քաղաքացիական, և՛ աշխատանքային պարտականությունն է... Եվս մեկ անգամ շնորհավոր բոլորիս եռատոնը. տևական բերկրանք, ամրություն ուարժանապատվություն յուրաքանչյուրիդ ընտանիքին»։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյան. Վաղ թե ուշ Արցախը պետք է միանա Մայր հայրենիքին
- Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի գործունեությունը
- Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան
- Ռուբեն Մելիքյան. Լիակատար աջակցությունս եմ հայտնում Արտակ Բեգլարյանի թեկնածությանը
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները