Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդը» չպետք է պահպանի Պոգբային». Գարի Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը կիսվել է մանկունյանցիների կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին կարծիքով, ով ցանկանում է հեռանալ ակումբից:

««Մանչեսթեր Յունայթեդը» չպետք է պահպանի Պոգբային: Այո, «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի ուժեղ է խաղում, երբ Պոգբան դաշտ է դուրս գալիս: Բայց եթե ֆուտբոլիստը չի ցանկանում խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», նշանակում է՝ պետք է դառնալ այնպիսի գրավիչ ակումբ, որքան այն ակումբն է, որտեղ նա ձգտում է խաղալ:

Ես վստահ չեմ շատ խաղացողների հարցում: Կա տեղեկություն, որ մենք, բացի Պոգբայից, այլ ֆուտբոլիստների ևս կկորցնենք: Բայց նախքան նրանց վաճառելը պետք է նոր ֆուտբոլիստների ձեռք բերել»,- Նևիլին է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյնաը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս