24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՔԾ-ի անգործությունը կբողոքարկեմ, սա ողբալի իրողություն է․ Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը գրում է․

«Ուզո՞ւմ եք իմանալ մեր իրավապահ մարմինների ողբալի վիճակը։

Հիմա ներկայացնեմ։

Իրականություն 1.

Ուրեմն ԱԺ-ում կատարված հանցագործության մասին գրություն եմ ուղարկում դատախազություն եւ ՀՔԾ, որտեղ մանրամասն ներկայացնում եմ բազմաթիվ փաստական տվյալներ, որոնք ակնհայտ վկայում են հանցագործության մասին, այդ երկու մարմիններից էլ ստանում եմ ի պատասխան գրություններ, թե իբր չի ներկայացվել փաստական տվյալներ ու չեն կարող քրեադատավարական ընթացակարգով քննության առնել դիմումում ներկայացված հանգամանքերը։

Իրականություն 2.

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան կարճ գրառմամբ հայտնում է իր ստացած տեղեկությունը՝ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվում։

Սուրեն Պապիկյանն իր ուղիղ եթերում կոչ է անում ստուգել, թե ինչպես է իր մասին իբր գաղտնի տվյալները հասել «Հրապարակ» օրաթերթին՝ ՀՔԾ-ում գործ է հարուցվում։

Ու այս մարդիկ պնդում են, թե չեն կատարում քաղաքական հանձնարարություններ։ Երեւի ասում են ու հազիվ զսպում իրենց ծիծաղը։ Բայց դա ամենեւին էլ ծիծաղելիլ չէ, դա ողբալի իրողություն է։

Գրությամբ բազմաթիվ փաստական տվյալների հետ հայտնում եմ, որ անհնար էր պատգամավորը կարողանար ամսի 9-ին քվեարկեր նույն ամսի 11-ին ԱԺ-ում ստացված օրենքի նախագծին, քանի որ պարզապես նա չէր կարող այդպիսի նախագիծ տեսներ, այն գոյություն չուներ։ Միայն այս փաստն ամբողջությամբ պարտադրում է իրավապահներին հարուցել քրեական գործ եւ կատարել նախաքննություն։

ՀՔԾ-ի անգործությունը կբողոքարկեմ։

Հ.Գ. հետո էլ նստում տարբեր շրջանակներում քննադատություններիցս եք դժգոհում»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ