Thursday, 28 03 2024
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում

Նման հնչեղ գործերը լավ առիթ են՝ մշակելու դատական պրակտիկան. ով է Քոչարյանի գործով դատավորը, և ինչ սպասել նրանից

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս երեք բարձրաստիճան պաշտոնյաների գործը դատարանում է։ Այն մակագրվել է դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանին, որը նախկինում փաստաբան է եղել։

Նշենք, որ Քոչարյանի փաստաբանական թիմը գործը դատախազության կողմից դատարան ուղարկելուց հետո հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իրենք վերապահում ունեն գործը մակագրելու էլեկտրոնային համակարգի մասով, և Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դիմում էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով Քոչարյանի պաշտպաններին ներկա դարձնել գործը դատավորին մակագրելու գործընթացին։ «ԶԼՄ-ներում կան մի շարք հրապարակումներ, ոչ մեր գործի մասով, այլ առհասարակ, որ չնայած կա էլեկտրոնային մակագրության համակարգ, կա նաև տեխնիկական հնարավորություն՝ մակագրության գործընթացին միջամտելու»,- ասել էր Քոչարյանի մեկ այլ պաշտպան Արամ Օրբելյանը՝ տեղեկացնելով, որ այս դիմումը թափանցիկությունն ապահովելու համար է։

Հայկ Ալումյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր դիմումին պատասխան ստացել է, որից հասկանալի չէ՝ իրենց պահանջը բավարարվե՞լ է, թե՞ ոչ, բայց իրենք գործի մակագրման գործընթացին մասնակից չեն եղել: «Մենք շատ լավ գիտենք, որ հնարավոր են միջամտություններ համակարգչային մակագրման ընթացքում։ Եվ որպեսզի այս դեպքում այդ միջամտությունը չլիներ, մենք խնդրել էինք մեզ մասնակից դաձնել պրոցեսին։ Եկավ պատասխան, որից հասկանալի չէ՝ մեր դիմումը բավարարվե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Ալումյանը։

Մեր հարցին ի պատասխան՝ քանի որ գործը մակագրվել է Վարդան Գրիգորյանին՝ պնդո՞ւմ է, որ միջամտություն եղել է գործի մակագրման պրոցեսում, Ալումյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»։

Դուք դժգոհություն ունե՞ք, որ գործը մակագրվել է Գրիգորյանին՝ հարցրինք Ալումյանին: «Ես դժգոհություն ունեմ, որ ինձ համար մինչև հիմա պարզ չէ՝ դա զուտ պատահական ընտրության արդյուքնո՞ւմ է եղել, թե՞ նախապես որոշված է եղել ինչ-որ կաբինետներում։ Ես նման կասկածներ ունեմ»,- ասաց նա։

Ալումյանը նշեց, որ Գրիգորյանի մոտ նախկինում գործ չի ունեցել, բայց քանի որ Գրիգորյանը նախկինում եղել է փաստաբան, ինքը որպես փաստաբան շատ տարբեր առիթներով առնչվել է։

Վարդան Գրիգորյանը, այո, նախկինում փաստաբան է եղել, հանրային պաշտպան։ ՀՀ նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2018 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը, սակայն, կարծում է, որ երիտասարդ, անփորձ լինելը մի քիչ հարաբերական է. «Այստեղ երկու կողմ կա։ Երիտասարդ դատավորները ավելի լի են էնտուզիազմով, միտքները պայծառ է, կրթություններն ավելի լավն է, ավելի անկախ են նոր իրավիճակներում։ Այո, գուցե մի քիչ փորձի պակաս կա, բայց փորձն էլ խնդիր չէ։ Ես ամենաանփորձ դատավորն էի, նոր էի նշանակվել և լսում էի ներկայիս վարչապետի գործը՝ Նիկոլ Փաշինյանի, որին ներկա էին բոլոր լրատվամիջոցները, բոլոր հեռուստաընկերություններից։ Բայց ես կարողացա բալանս պահել՝ մի քիչ հումոր, մի քիչ խստություն, և հնարավոր եղավ նորմալ մթնոլորտում անցկացնել դատավարությունները»,- ասաց Օհանյանը՝ ընդգծելով, որ վերջապես առիթ է հնչեղ գործերով լուրջ արդարադատության՝ արդարացի դատաքննություն և դատավճիռ կայացնելու, որը նախկինում չկար, և նման հնչեղ գործերով զոռով քննություն և զոռով դատավճիռ էր արձակվում: «Ամեն մի նման գործ պետք է առիթ լինի մշակելու դատական պրակտիկա։ Ինչու չէ՝ ցուցաբերել անկախության և արդարության դրսևորումներ և միջից հանել հին վախերն ու հին գործելաոճը։

Հին դատավորների մեջ դա կա, իսկ երիտասարդներին դա պետք է որ խորթ լինի, և նրանք առավել քան պետք է ձգտեն անկախության և արդարադատության»,- ասաց Օհանյանը։

Նախկին դատավորի խոսքով, սակայն, լավ կլիներ, որ նման հնչեղության գործերը միանգամից քննվեին վերաքննիչ դատարանում. «Նախկինում միշտ ասել եմ և ասում եմ, որ նման կարգի գործերը պետք է միանգամից քննի վերաքննիչ դատարանը, որի համար պետք է օրենքում փոփոխություն կատարել, քանի որ նման գործերը միայն առաջին ատյանի դատարանում քննվում են տարիներով։ Պատկերացնո՞ւմ եք, մի դատավորի համար որքան ծանր է նման ծավալի գործ քննելը, իսկ վերաքննիչում երեք դատավոր են»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ արդեն դատարանում հայտնված այս հնչեղ գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը: Բացի դրանից՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի դրանից՝ Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում