News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի պնդումն ակնհայտ սուտ է և զրպարտություն: Այդ մասին իր տարածած հաղորդագրության մեջ նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը՝ անդրադառնալով ս.թ. մայիսի 30-ին Երևանի ավագանու հերթական նիստի ընդմիջմանը «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի հայտարարությանը՝ թե Նիկոյանը «լրագրող է ծեծել»:

Քաղաքապետի  տեղակալի հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Ս. թ. մայիսի 30-ին Երևանի ավագանու հերթական նիստի ընդմիջմանը «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը մի շարք լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարեց, որ ես, մեջբերում եմ, «լրագրող եմ ծեծել»: Ես՝ Վահե Նիկոյանս, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Մարինա Խաչատրյանի այս պնդումն ակնհայտ սուտ է և զրպարտություն։ Նշված անձի սանձարձակություններն ու սադրանքները Երևանի ավագանու նիստերի ընթացքում բոլորին են հայտնի, սակայն ակնհայտ զրպարտությունը դուրս է որևէ տրամաբանության կամ ողջամտության սահմաններից։

Պահանջում եմ Մարինա Խաչատրյանից անհապաղ հրապարակայնորեն ներողություն խնդրել ակնհայտ ստի, իմ պատիվն ու համբավն արատավորելու փորձ կատարելու համար։

Որպես Երևանի ավագանու անդամ՝ Մարինա Խաչատրյանը պետք է գիտակցի, որ հրապարակային ցանկացած խոսք պատասխանատվություն է ենթադրում և այլ անձանց զրպարտելն օրենքով պատժելի արարք է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ