News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկա է «Փյունիկի» եւ «Ալաշկերտի» միջեւ ֆուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրի հանդիպմանը։

Խաղն անցկացվում է «Փյունիկի» մարզաբազայում, եւ առաջին խաղակեսից հետո դաշտի տերերը հաղթում են 3։0 հաշվով։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Փյունիկ» ակումբի սան է: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստը Երեւան է ժամանել Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) հավաքականների դեմ ընկերական հանդիպումներին մասնակցելու համար:

Տպել
Ամենաշատ