Բաժիններ՝

Google-ը 550 մլն դոլար կներդնի JD.com էլեկտրոնային առևտրի չինական հսկայի աշխատանքում

Google-ը 550 միլիոն դոլար կներդնի JD.com էլեկտրոնային առեւտրի չինական հսկայի գործունեության մեջ: Այդ մասին հայտնել է Չինաստանի ընկերությունը: Գործարքի պայմանների համաձայն՝ Google-ը կստանա Չինաստանի ընկերության 27,1 միլիոն սովորական բաժնետոմս:

«Google-ի հետ գործընկերությունը լայն սպեկտրի հնարավորություններ է բացում ամբողջ աշխարհի սպառողներին մանրածախ շոփինգի բարձրակարգ ծառայության տրամադրման համար»,- հայտարարել է JD.com-ի ռազմավական հարցերի գծով տնօրեն Ցզյանվեն Լյաոն, որի խոսքը բերված է հաղորդագրության մեջ: «Այս գործարքը կարեւոր քայլ է ամբողջ համաշխարհային մանրավաճառ առեւտրի արդիականացման ճանապարհին»,- հայտարարել է կառավարիչը: Ընկերությունները մտադիր են համատեղ հետազոտել մանրածախ առեւտրի շուկան. «Կողմերի փոխգործակցությունը հիմնված կլինի Google-ի լոգիստիկայի եւ տեխնոլոգիական մշակումների բնագավառում JD.ciom-ի առավելությունների վրա»:

JD.com-ը նաեւ «պլանավորում է գործակել որոշ ապրանքների վաճառքը Google Shopping-ի միջոցով (Google-ի ծառայությունն առցանց խանութներում պրոդուկտների որոնման եւ տարբեր առաջարկությունների միջեւ գների համեմատության համար): JD.com-ը հիմնվել է 1998 թվականին եւ համարվում է գործարքավարությունների ծավալով խոշորագույն վաճառորդներից մեկը չինական Ինտերնետում B2C (business-to-consumer, «գործարարությունն սպառողի համար») մոդելով, հաղորդել է ԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս