2974 դիտում
18:24 11-02-2019
«2019-ին Ազարյանի դպրոցում նկատելի փոփոխություններ տեղի կունենան». քաղաքապետը շնորհավորել է լեգենդար մարզիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանը 90 տարեկան է: Հայկական սպորտի հսկային ծննդյան հոբելյանի առթիվ շնորհավորել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ այցելելով նրա անունը կրող մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց:
Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Ալբերտ Ազարյանին այն մեծ ավանդի ու նվիրվածության համար, որ ներդրել է վարպետը՝ Հայաստանի պատիվը սպորտի աշխարհում միշտ բարձր պահելու և սերունդներ կրթելու ու դաստիարակելու գործում:
«Դուք հայկական սպորտի լեգենդն եք: Ցանկանում եմ առողջություն, երկար տարիների կյանք, որ շարունակեք Ձեր օրինակով սերունդներ կրթել և Ձեր ներդրումն ունենալ սպորտի զարգացման գործում»,- նշել է Հայկ Մարությանը:
Քաղաքապետը շրջել է մարզական օջախում, ծանոթացել գործունեությանը, մարզիկների և մարզիչների համար ստեղծված պայմաններին: 55 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը երբեք հիմնանորոգման չի ենթարկվել: Այսօր շուրջ 170 մարզիկ է հաճախում դպրոց:
Չնայած առկա բազմաթիվ խնդիրներին՝ մարզական օջախն այսօր էլ շարունակում է աշխարհում բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը. պարբերաբար դպրոցի սաները մրցանակներ են նվաճում միջազգային ամենաբարձր հարթակներում:
Հայկ Մարությանը նշել է, որ մարզադպրոցում առկա տասնամյակների խնդիրների լուծումները քաղաքապետի օրակարգում են: Նա վստահեցրել է, որ հոբելյանական տարում Ազարյանի անվան դպրոցում նկատելի փոփոխություններ տեղի կունենան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
181010 դիտում
17:56 30-11-2020
Լեգենդար «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատարն ու լեգենդար զինվորները աչքի լույսի պես են պահում սահմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
319 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
268 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
259 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր