Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչպես է Ռուբեն Հայրապետյանը կեղծում ընտրությունները․ Ֆարս և խայտառակություն ՀՖՖ ժողովում

Այսօր Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 16-րդ ժողովը: Ժողով, որը խայտառակության տեսանկյունից բացառիկ կարելի է համարել: Ժողովի ժամանակ քննարկման դրվեց «Շիրակ», «Միկա», «Ուլիս», «Արմավիր», «Ֆուրման Աբրահամյան», «Հայ-Արի», «Էսթեղլալ Կոտայք», «Զվարթնոց ՀԱՈւ» ֆուտբոլային ակումբների հեռացումը ՀՖՖ անդամությունից: Ժողովի մասնակից անդամները միաձայն կողմ քվեարկեցին նշված ակումբների անդամությունից զրկելուն: ՀՖՖ-ի տարեկան ժողովի օրակարգային հարցերից է եղել նաև 12 նոր կազմակերպության անդամությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Արդյունքում, քվեարկությանը մասնակցած պատվիրակները դարձյալ միաձայն որոշմամբ հաստատել են այդ կազմակերպությունների անդամությունը ՀՖՖ-ին:

Այսպիսով, ՀՖՖ-ի անդամություն են ստացել «Գյումրու ֆուտբոլի ակադեմիա» ՓԲԸ-ն, «Տեխնիկական կենտրոն ակադեմիա» ՓԲԸ-ն, «Վ. Սարգսյանի անան Հանրապետական մարզադաշտ» ՓԲԸ-ն, «ՖԱ Արարատ» ՀՁ ՓԲԸ-ն, «Նորացված Փյունիկ» ՖԱ ՀԿ-ն, «Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն» ՀԿ-ն, «Էրեբունի սպորտային ակումբ» ՀԿ-ն, «Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիա» ՀԿ-ն, «ՖԱ Արցախ» ՀԿ-ն, «Արարատ-Արմենիա» ՖԱ ԲԲԸ-ն, «Հակական ֆուտբոլի զարգացման հիմնադրամը» և «Զվարթնոց ՖԱ» ՍՊԸ-ն: Արդեն անդրադադարձել էինք, որ Ռուբեն Հայրապետյանը առաջիկայում տեղի ունենալիք ընտրություններից առաջ մտադիր է ՀՖՖ-ի անդամությունից զրկել ոչ ցանկալի ակումբների և կազմակերպությունների, որոնք կարող են իրեն դեմք քվեարկել: ՀՖՖ-ի անդամ դարձած կազմակերպություններից հայտնի են թերևս «Արարատ-Արմենիան», «Արցախ» ՖԱ-ն և «Արարատ» ՖԱ-ն: Մեր տեղեկություններով՝ մյուս, բացառությամբ «Արարատի» ու «Արցախի» ակումբների, ՀՖՖ-ին անդամ դարձնելու նպատակը ընտրություններում Հայրապետյան Ռուբենի օգտին քվեարկելն է: Այսինքն, այս քայլով Հայրապետյանը կստանա հավելյալ 30 ձայն:

Նշենք, որ առաջիկա ընտրություններին օրեր առաջ անդրադարձել էր ՀՖՖ-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՀՖՖ-ն հասարակական կազմակերպություն է, և ինչքան տեղյակ եմ, առաջիկայում լինելու են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ: Հույս ունեմ՝ տեղի կունենա այնպիսի ընտրություն, որը կլինի ՀՖՖ անդամների ու երկրպագուների սրտով: Այդ հարցով պետք է զբաղվեն ֆուտբոլի ֆեդերացիայի կազմում գտնվող կազմակերպությունները, մարդիկ, որոնք մասնակցելու են այդ ընտրություններին»,- ասել էր Փաշինյանը:

Ներկայացված տեսանյութում ՀՖՖ-ի պատվիրակները քվեարկում են 8 ակումբներին անդամությունից զրկելու համար: ՀՖՖ-ի գործադիր տնօրենը շարունակ նշում է, որ 24 պատվիրակները միաձայն կողմ են քվեարկում: Տեսանյութում հստակ երևում է սակայն, որ 24-ի փոխարեն քվեարկում են միայն 17-ը: Ավելի ստույգ դահլիճի առաջին և երկրորդ շարքերում ՀՖՖ-ի գործկոմի անդամներն են, որոնք քվեարկության իրավունք չունեն: Մյուս շարքերում նստած անձինք պատվիրակներն են, որոնք 17-ն են: Մեր տեղեկություններով՝ ժողովի սկզբում 24 պատվիրակներ գրանցվել են, սակայն նրանցից 7-ը չեն մասնակցել ժողովին և հեռացել են: Այդ իսկ պատճառով Մինասյան Արմենը շարունակ նշում է 24 թիվը: Տեղի ունեցածը ոչ այլ ինչ է՝ քան խաբերություն: Եթե մեր հրապարակումը իրականությանը չի համապատասխանում, ապա պահանջում ենք, որ ՀՖՖ-ն հրապարակի քվեարկության իր տեսանյութը, որտեղ քվեարկում են 24 պատվիրակներ և ներկայացնի այդ պատվիրակների անունները:

Այս պահին կարող ենք ասել, որ ՀՖՖ-ի 16-րդ ժողովը, ոչ այլ ինչ էր՝ քան ֆարս: Նույնիսկ կեղծիքի մեծ վարպետ Հանրապետական կուսակցությունը նման ակնհայտ ստոր քայլերի չի գնացել: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի հորդորը ՀՖՖ-ի անդամ կազմակերպություններին շատ արագ տեղ էր հասել: Ակումբները ուղղակի բոյկոտեցին Հայրապետյանի ժողովը: Քվեարկող անձանցից մեզ ծանոթ են թերևս «Փյունիկի» և «Լոռիի» ներկայացուցիչները: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով ժողովին չի մասնակցել Հայաստանի բազմակի չեմպիոն «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը: Տեղի ունեցածը պահանջում է արագ արձագանք ոչ միայն հասարակության, այլև ՀՖՖ-ի իշխանությունների կողմից: Նման գործողությունները ոչ միայն ծանր հարված է հասարակությանը, այլևս մեր երկրի հեղինակությանը:

Նոր Հայաստանում ուղղակի չպետք է լինեն նման քվեարկություններ: Նամանավանդ, երբ խոսքը վերաբերվում է ֆուտբոլին, որը մոբիլիզացնող հզոր գործոն է: Ակնհայտ է, որ Հայրապետյանը ամեն գնով ցանկանում է վերարտադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում: Հասարակության նպատակն է կանխելու հերթական ստոր դավադրությունը:

Տեսանյութը՝ shantnews.am–ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում