HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հանձնարարել է արտահանումն իրականացնել գյուղմթերքների պահանջներին խիստ համապատասխան

 Այսօր կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ղեկավար Իշխան Կարապետյանից հետաքրքրվել է մայիսի 10-ին և 16-ին «Ռոսսելխոզնադզորից» ստացված նամակներից, այդ ուղղությամբ ծառայության իրականացրած գործողություններից: Իշխան Կարապետյանը նշել է, որ այդ նամակները կրում են պարբերական բնույթ, և աշխատանքային կարգով հարցը քննարկվել է ռուս գործընկերների հետ:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել, որպեսզի գյուղմթերքի արտահանումն իրականացվի պահանջների խստիվ պահպանմամբ:

«Ակնկալում եմ, որ այս հարցը մենք քննարկում ենք վերջին անգամ: Արտահանումը պետք է իրականացվի գյուղմթերքների պահանջներին խիստ համապատասխան: Առաջիկայում գյուղմթերքի արտահանման ծավալները մեծանալու են, գյուղացիների շահերի հետ կապված կոնկրետ խնդիր կա: Ես խնդրում եմ Ձեր ծառայությունը, գյուղնախարարությունը, ՊԵԿ-ը, բոլոր գերատեսչությունները անհրաժեշտ ջանքեր գործադրեն, որպեսզի գյուղմթերքի արտահանումը տեղի ունենա բնականոն ռեժիմով: Սա առաջնահերթ խնդիր է, որը կառավարությունը պետք է լուծի»,-նշել է վարչապետը: Կառավարության ղեկավարը միաժամանակ հավելել է, որ դա չի նշանակում, որ պետք է նոր խոչընդոտներ ստեղծել գյուղացիների համար արտահանման գործում: «Կառավարությունը, նախարարությունները պետք է օգնեն գյուղացիներին, որպեսզի նրանք այդ բոլոր պայմանները և պահանջները կատարեն, փաստաթղթավորումը տեղի ունենա արագ, առանց ձգձգումների և խոչընդոտների: Այսինքն՝ նկատի ունեմ, երբ ասում ենք տարրական կանոնները պետք է պահպանել, դա չի նշանակում՝ գյուղացիների համար լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter