Friday, 19 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել

Ռուսաստանի երկրորդ զգուշացումը Թուրքիային. Հայաստանի պայմանները

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կօգտագործի բոլոր հնարավորությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու համար: Ռուդենկոյի հայտարարության մեջ հատկանշական է, որ դարձյալ կրկնվում է զուսպ լինելու կոչը Թուրքիային, որ հուլիսի 13-ին արել էր ՌԴ արտգործնախարարությունը: Ռուդենկոն ասել է, որ Մինսկի խմբի անդամ երկրները՝ հատկապես, որոնք սահմանակից են ռեգիոնին և հակամարտ երկրներին, պետք է զուսպ և կշռադատված լինեն իրենց գործողություններում և հրապարակային հայտարարություններում: Այդպիսով, Ռուսաստանը փաստացի երկրորդ անգամ է զգուշացնում Թուրքիային լարվածության տանող քայլերից ձեռնպահ մնալու համար:

Հատկանշական է, որ դրանից առաջ տարածվել էր Թուրքիայի արտգործնախարարության պատասխանը Հայաստանի ԱԳՆ նախօրեի հայտարարությանը, որ Թուրքիան իր միակողմանի դիրքորոշումով դարձել է ռեգիոնալ սպառնալիք: Թուրքիան հայտարարել էր, թե Հայաստանը, սևացնելով Թուրքիային, փորձում է քողարկել իր «ագրեսիան»: Անկարան նաև կոչ էր արել Երևանին «ուշքի գալ և լինել ոչ թե կոնֆլիկտներ առաջացնող, այլ լուծումների մասնակից»: Անկարան այդ հայտարարությամբ իհարկե իր, այսպես ասած, ամպլուայի մեջ է, թեև մյուս կողմից՝ այլ տեղ լինել թերևս չի էլ կարող, հաշվի առնելով մինչ այժմ եղած քաղաքականությունը: Այլ տեղ է կարծես թե Ռուսաստանը, համենայնդեպս՝ այս փուլում, և այդ տեղը բխում է Հայաստանի շահից ու անվտանգությունից:

Այդ իմաստով, թեև իհարկե առերևույթ հավասարության նշանով, այդուհանդերձ նկատելի է, որ իրական քաղաքականության ռեժիմում Ռուսաստանը խաղում է Հայաստանի ստեղծած իրավիճակի օգտին և զգուշացնում Թուրքիային չմտնել այդ խաղի մեջ: Իհարկե, շատ կարևոր է նաև, որ Հայաստանը հաստատուն մնա իր սկսած խաղի մեջ և թույլ չտա Մոսկվային Հայաստանը դուրս բերել խաղից, որից հետո արդեն կարող է փոխվել նաև Ռուսաստանի վարքագիծը: Ի վերջո, տեղի կամ ասել կուզի՝ վարքագծի փոփոխությունը, որ նկատվում է Մոսկվայում այժմ, պայմանավորված է նաև հենց նրանով, որ Հայաստանը սկսել է խաղալ առավել նախաձեռնողական և այդ իմաստով քաղաքական նոր իրողությունների առաջ դրել Մոսկվային:

ՌԴ արտգործնախարարի տեղակալը հիշատակել է նաև 2016-ի ապրիլյան քառօրյան, և այդ առումով շատ կարևոր է, որ դրա կրկնությունը լինելով հրադադարի տեսքով, նման չլինի բնույթով, այսինքն՝ իրավիճակը այս անգամ կանգ առնի Հայաստանի պայմաններով, ոչ թե փոխզիջումով: Հայաստանի փոխզիջումը կարող է լինել այս դեպքում եղած դիրքում կանգ առնելը, ոչ թե ինչ-որ հավելյալ պայման քննարկելը: Պայմանները պետք է թելադրի Հայաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում