Wednesday, 24 04 2024
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով

Հեղաշրջման փորձը լուրջ հանցագործություն է, իր վտանգավոր հետևանքներով

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացիների կողմից մերժված ՀՀԿ-ն բանաձև է հեղինակել, որն ընդունվել է Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության Գործադիր կոմիտեի կողմից: Բանաձևում անդրադարձ է կատարվում Հայաստանի քաղաքական իրավիճակին, նշվում է. «Հայաստանում առկա են ժողովրդավարության և մամուլի ազատության հետ կապված խնդիրներ, դատական համակարգի քաղաքականացվածություն և ճնշումներ են իրականացվում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Էդգար Վարդանյանն ընդգծեց, որ նախկին իշխանությունները և նրանց հետ կապ ունեցող բազմաթիվ սուբյեկտներ ինֆորմացիոն պատերազմ են հայտարարել գործող իշխանության դեմ. «Նրանք ունեն լրատվամիջոցներ, ունեն քաղաքական ուժի կարգավիճակ, անդամակցում են ինչ-որ միությունների և յուրաքանչյուր հարթակ օգտագործում են, որպեսզի հարվածեն կառավարող ուժին, հեղափոխությանը և հեղափոխության արժեքներին»: Մինչդեռ հենց ՀՀԿ-ն է եղել հակաժողովրդավարական ուժ, և ժողովուրդը, քաղաքագետի դիտարկմամբ, դուրս է եկել պայքարի և նրանց մերժել է այն պատճառով, որ մարդկանց համար անընդունելի է եղել անարդար, հակասահմանադրական, ավտորիտար քաղաքական ռեժիմը:

Անդրադառնալով նախկին իշխանությունների քայլերին և անպատժելի կերպով շարունակվող գործունեությանը, վերլուծաբան Աղասի Մարգարյանն ընդգծեց. «ՀՀԿ մի շարք գործիչներ որոշ դեպքերում պետական անվտանգության տեսանկյունից հատում են թույլատրելիության սահմանը՝ ատելության խոսք գեներացնելով»:

Անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ողջամիտ կասկածներ կան, որ ՀՀ-ում հեղաշրջում էր նախապատրաստվում, որի փորձը կանխվել է, Էդգար Վարդանյանը նշեց. «Հեղաշրջումը լայն հասկացություն է… Եթե նման փորձ եղել է, պետք է պարզաբանել՝ կոնկրետ ինչի մասին է խոսքը»:

«Հեղաշրջումը կամ հեղաշրջման փորձը իրավական տեսանկյունից լուրջ հանցագործություն է՝ վտանգավոր հետևանքներով ու լուրջ մեղադրանքներով, բայց հեղաշրջում տերմինն ունի նաև քաղաքական իմաստ,- նկատեց Աղասի Մարգարյանը: – Հետևելով դաշտին՝ ցանկացած փորձագետ կարող է արձանագրել, որ տևական ժամանակ հայաստանյան տեղեկատվական և ներքաղաքական կյանքում կար միտում ստեղծելու այնպիսի քաղաքական իրավիճակ, որի հանգուցալուծումը կարող էր լինել իշխանության փոփոխությունը՝ ընդհուպ մինչև վարչապետի փոփոխությունը. ուղղորդված, անձնավորված և համակարգված քարոզչություն էր իրականացվում»:

Հ.Գ. հարցազրույցը տեղի է ունեցել մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում