Ակբա բանկը, «ՄոբիԴրամ»-ը և «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս»-ը գործարկել են վճարումների նորարարական համակարգ 4 սեպտեմբերի 2021 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկը, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ձեռնարկություն «ՄոբիԴրամ»-ն ու «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս» ընկերությունը գործարկել են JustQR անհպում վճարումների ֆինանսական նորարարական համակարգը: Բանկը շարունակում է ներկայացնել առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք առաջ են մղում Հայաստանում ֆինանսական գործիքների զարգացումն ու անհպում վճարումները: Այսուհետ բանկի հետ գործակցող առևտրի և սպասարկման կետերը կարող են միանալ JustQR ցանցին, բանկի վճարային POS տերմինալների միջոցով գեներացնել QR կոդ և վճարումներ ընդունել։ JustQR վճարային գործիքը կպարզեցնի և ավելի հարմարավետ կդարձնի վճարային գործընթացները:
«Հայտարարում ենք QR կոդով վճարումների նոր համակարգի մասին: Սա տարբերվում է ներկայումս գոյություն ունեցող համակարգերից: Համակարգը կոչվում է «JustQR» և մենք վստահ ենք, որ այն ուրախությամբ կընդունվի»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: «Ով ունի «ՄոբիԴրամ»-ի հավելված, կարող է մտնել խանութ և առևտուր անելուց հետո իր հեռախոսի միջոցով սքանավորել QR կոդն ու վճարումը տեղի կունենա իր էլեկտրոնային դրամապանակից, որը կցված է իր հեռախոսին։ Թվային փոխակերպումը պահանջում է լինել նորարար, լինել առաջամարտիկների ցանկում, որ միշտ նորարարություններ մուտք գործեն շուկա»,- նշել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Համակարգի հիմնական առանձնահատկությունները մի քանիսն են. EMV միասնական ստանդարտի օգտագործումը, դինամիկ QR-ի կիրառումը, ինչպես նաև այն, որ վաճառքի կետերում բիզնես գործընթացների փոփոխություն չի ենթադրվում, այն է՝ շարունակում են օգտագործվել այն նույն POS տերմինալները, որոնցով իրականացվում են քարտային գործարքներ: Այսինքն, լրացուցիչ որևիցե ծախս բանկի կամ վաճառակետի կողմից չի ենթադրվում: Հաջորդ առավելությունը տարածման դյուրինությունն է ու մատչելիությունը, քանի որ QR կարող է կիրառվել ցանկացած սմարթֆոնի վրա: Կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ JustQR համակարգը լիովին համապատասխանում է անվտանգության ամենաբարձր ստանդարտներին ու այս առումով չի զիջում քարտային գործարքներին»,- նշել է JustQR համակարգի նախագծող Կոնստանտին Սարոյանը: Just QR համակարգի գործարկումը մեկնարկել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցումներ կատարելով։ Հիմնադրամին հնարավոր է առանց միջնորդավճարի փոխանցումներ կատարել նաև acba digital համակարգի միջոցով: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |