211652_close_icon
views-count1915 դիտում article-date 23:49 26-12-2019

Ոստիկանները գրպանահատության հերթական դեպքն են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության գրպանահատության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումը հետևողականորեն շարունակում է հայտնաբերել և բերման ենթարկել գրպանահատներին: Դեկտեմբերի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտությունների շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց: Քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, ժամը 18-ին Գրիգոր Լուսավորչի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Մամիկոնյանց փողոցի 29-ամյա մի բնակչի: Պարզվել է` նույն օրը նա, ժամը 12-ի սահմաններում, թիվ 99 երթուղու ավտոբուսում մի տղամարդու գրպանից դրամապանակ է գողացել: Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր