211652_close_icon
views-count3063 դիտում article-date 20:18 17-08-2020

ՀՀ պաշտպանության փոխնախարարը ռազմական ոստիկանության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Աշոտ Զաքարյանին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը այսօր՝ օգոստոսի 17-ին, ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նորանշանակ պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանին, որը նախկինում զբաղեցրել է Վանաձորի ՌՈ բաժնի պետի պաշտոնը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գաբրիել Բալայանը վստահություն է հայտնել, որ գնդապետ Զաքարյանին այս պատասխանատու պաշտոնում նշանակելը կնպաստի ռազմական ոստիկանության, զորամասերի հետ համատեղ աշխատանքների արդյունավետությանը, ինչպես նաև զինված ուժերում արատավոր երևույթների դեմ իրականացվող միջոցառումների կանխմանը:

Նմանատիպ նյութեր