News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սթափ Ռուսաստան» դաշնային նախագծի ղեկավար Սուլթան Համզաեւը խնդրում է Մառա Բաղդասարյանին զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից, նա համապատասխան դիմումն ուղարկել է ՌԴ Սահմանդրական դատարանի նախագահ Վալերի Զորկինին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են հասարակական շարժման ներկայացուցիչները:

Հուլիսի 7-ին իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել էր, որ սկադալային սթրիթռեյսերշա Մառա Բաղդասարյանը, որն անժամկետ զրկված է վարորդական իրավունքից ճանապարհային երթեւեկության կանոնների մշտական եւ լուրջ խախտումների համար, կրկին բռնվել է մեքենա վարելիս:

«Սթափ Ռուսաստանի» ղեկավարը կարծում է, որ իր պահվածքով աղջիկն իրեն վարկաբեկել է եւ արժանի չէ ռուսական քաղաքացիություն ունենալուն: Նա ՌԴ ՍԴ նախագահ Վալերի Զորկինին ուղղած դիմումով խնդրում է քննարկել Մառա Բաղդասարյանին Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը: Այս մասին նշված է «Սթափ Ռուսաստանի» հաղորդագրության մեջ:

Բաղդասարյանին քանիցս ձերբակալել են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար: Նա դատարանի որոշմամբ անժամկետ զրկվել է վարորդական իրավունքից եւ վկայականը կարող է հետ ստանալ միայն բժիշկների համաձայնությամբ: Գործի նյութերի համաձայն՝ Բաղդասարյանը տառապում է էպիլեպսիայով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ