Քաղաքական 10:31 15/05/2020 Հայաստան

Ավետիք Չալաբյան. Իզուր մի ձգձգեք արտակարգ դրությունը, ձև գտեք հանրաքվեն չեղարկելու

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը  ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարացնելուն։

«Մայիսի 14-ին կառավարությունը երկրորդ անգամ որոշեց 30 օրով երկարացնել արտակարգ դրությունը Հայաստանի ողջ տարածքում։ Երբ առաջին անգամ կառավարությունը արտակարգ դրություն մտցրեց մարտի 16-ին, ես ոչ միայն դրան կողմ էի, այլև նախորդած երկու շաբաթների ընթացքում պարբերաբար ինքս էի դա պահանջում։ Երբ կառավարությունը առաջին անգամ երկարաձգեց արտակարգ դրույթյունը, ես ևս դա արդարացված էի համարում։ Բայց հիմա նույնիսկ ինձ մոտ են սկսել հարցեր առաջանալ, և ահա թե ինչու։

Ենթադրաբար, արտակարգ դրության երկարացման հիմնական նպատակը համակավարակի տարածման վերահսկողությունն է, այնպես, որ առողջապահական համակարգի կարողությունները թույլ տան համարժեք բուժում ապահովել դրա կարիքը ունեցող բոլոր հիվանդներին, դրա մասին երեկ բավական հանգամանալից խոսեց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Սակայն արդյո՞ք արտակարգ դրությունը իրապես ծառայում է այդ նպատակին։

Նախորդ անգամ, երբ արտակարգ դրությունը երկարացվում էր, ապրիլի 14-ի դրությամբ, Հայաստանում կար 1067 վարակակիր, երեկ՝ արդեն 3860, աճը 260%: Նույն ժամանակաշրջանում, մեր հարևաններ Ադրբեջանում աճը կազմել է 1197-ից 2879, կամ 140%, Վրաստանում աճը կազմել է 300-ից 667, կամ 122%, Թուրքիայում՝ 65111-ից 144749, կամ 122%, Իրանում՝ 74877-ից 114533, կամ 53%։ Պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ ունենալով արտակարգ դրության ռեժիմի բոլոր հնարավոր սահմանափակումները, Հայաստանի կառավարությունը չի կարողացել կանխել համավարակի արագ տարածումը, մեր տարածաշրջանում այն ցավոք ամենաարագն է տարածվել հենց Հայաստանում։

Պնդումները, որ մեր ժողովուրդը անկազմակերպ է, չի ենթարկվում օրենքներին, և այլն, որևէ քննադատության չեն դիմանում, քանի որ մեր հարևան երկրներում ապրող մարդիկ իրենց կազմակերպական մակարդակով առնվազն մեզնից շատ ավելի բարձր չեն։ Իրականում, պատճառները լրիվ այլ տեղ է պետք փնտրել՝ օրինակ, Հայաստանում մինչ այժմ անցկացվել է մոտ 36 հազար թեստավորում, իսկ Ադրբեջանում՝ մոտ 214 հազար, կամ մեզնից 6 անգամ շատ, արդյունքում տեղի է ունենում վարակակիրների ավելի վաղ հայտնաբերում, դա, իր հերթին, նպաստում է թե տարածման ավելի արդյունավետ կանխարգելմանը, և թե բուժման ավելի վաղ փուլում սկսմանը։ Նույնը կարելի է ասել սահմանափակումների մեղմացման մասին՝ մեզ մոտ դրանք մեղմացվում են, առանց համարժեք սանիտարական միջոցներ ներդնելու, արդյունքնում վերջին երկու շաբաթների ընթացքում տեղի է ունեցել վարակի տարածման կտրուկ արագացում, և վարակակիրների թիվը տառացիորեն կրկնապատկվել է։

Երեկ ելույթ ունենալով Ազգային ժողովում, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ առաջիկա շաբաթներին մնացած սահմանափակումների մեծ մասն էլ ևս հանվելու են։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչի համար է պետք արտակարգ դրությունը, եթե դուք փաստացի հրաժարվում եք կոշտ միջոցներով վերահսկել վարակի տարածումը։ Եթե պետք է, որ մարդիկ պարզապես դիմակներ կրեն, դա կարելի է անել առանց որևէ արտակարգ դրության։ Եթե պետք է, որ դպրոցները չաշխատեն, պարզապես ԿԳՄՍՆ նախարարության հրամանով ուսումնական տարին մեկ շաբաթ շուտ ավարտեք։ Ի՞նչն է այդ դեպքում, որ հիմնավորում է արտակարգ դրության պահպանումը, առանց դրա իրական գործիքակազմի կիրառման։

Իմ տպավորությամբ, իշխանությանը արտակարգ դրությունը այլևս պետք չէ համավարակի հետ կապված․ քանի որ այն արդեն իսկ վերահսկողությունից դուրս է եկել, և նրա հետագա ընթացքը արդեն ավելի շատ կախված է անհատ քաղաքացիների պատասխանատվության զգացողությունից և համապատասխան վարվելակերպից։

Սակայն արտակարգ դրությունը հնարավորություն է տալիս արգելել հավաքները, սահմանափակել դժգոհության հանրային դրսևորումները, և ամենակարևորը՝ հետաձգել ի սկզբանե հակասահմանադրական և վիճահարույց հանրաքվեն, որը, ըստ մեր Սահմանադրության, արտակարգ դրության ավարտից հետո պետք է բոլոր դեպքերում երկու ամսում անցկացնել, եթե իշխանությունը որևէ ձև չգտնի այն չեղարկելու։ Սակայն երկու ամիս շարունակվող անընդհատ ձախողումներից, Ազգային ժողովում վերջին խուլիգանական դրսևորումներից, իրար հաջորդող պաշտոնյաների հրաժարականներից հետո, գործող իշխանությունը հրաշալի հասկանում է, որ ինքն արագ սպառում է հանրային վստահության իր պաշարը, և հանրաքվեում հաղթանակի իրական շանս այլևս չունի։

Մնում է մեր բոլորիս հաշվին ձգձգել արտակարգ դրությունը, այն հույսով, որ այդ ընթացքում որևէ հրաշք տեղի կունենա։ Քաղաքականության մեջ, սակայն, հրաշքներ չեն լինում։ Եթե չեք կարողանում կասեցնել համավարակի տարածումը, իզուր մի ձգձգեք արտակարգ դրությունը, ձև գտեք հանրաքվեն չեղարկելու, հանրային լայն երկխոսություն սկսելու, և երկիրը խորացող ճգնաժամից դուրս բերելու համար»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am
15:35
«Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ բան շշնջաց։...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}