Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հիմա հեղափոխությունն ունի ինքնաչեզոքացման վտանգ. Փաշինյանին պետք են նոր լծակներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Փարիզի քաղաքագիտության կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:

– Պարոն ՄինասյանՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Երևանի հետ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրության, որով նախատեսվում է բացառել այլ երկրի զինվորականների ներկայությունը Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներում: Ինչպե՞ս եք գնահատում նրա հայտարարությունը։ Տեսակետ կա, որ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսում փոփոխություն չի նկատվում, նախկին գծի շարունակությունն է։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս հարցում։

– Հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակն ամբողջ աշխարհին կասկածի մեջ է դրել։ Արևմուտքը մեծ քայլեր է սպասում Փաշինյանից, և քանի դեռ դրանք չլինեն, ԱՄՆ-ը և Եվրոպան զգույշ դիրքորոշում են ունենալու։ Ռուսաստանի կողմից նույն մոտեցումն է։ Քանի որ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը ո՛չ ռուսամետ է, ո՛չ արևմտամետ, այլ հայամետ է, ռուսները մի քիչ կասկածի մեջ են և ինչ-որ տեղ քննության տակ են դնում Փաշինյանի խոսքը։ Մյուս կողմից՝ Փաշինյանը հայտարարել է, որ նոր որակի է ուզում բերել հայ-ռուսական հարաբերությունները, և դա հաշվի առնելով՝ ռուսները նոր գաղափարներ, նոր մոտեցումներ են առաջարկում՝ ճշտելու համար, թե արդյոք Հայաստանը դրանց կհամաձայնի՞, թե՞ ոչ։ Այսինքն՝ ռուսները Փաշինյանին ասում են՝ եթե դու ուզում ես, որ մեր հարաբերություններն էլ ավելի զարգանան, պատրա՞ստ ես զորքեր ուղարկել Սիրիա, պատրա՞ստ ես նոր պայմանագիր ստորագրել, որով արգելվում է օտարերկրյա զինվորականների մուտքը կենսալաբորատորիաներ։

Ու Փաշինյանը համաձայնում է։ Ռուսները գիտեն, որ Փաշինյանին դրել են այնպիսի վիճակում, որ նա ստիպված է ընդունել ռուսների առաջարկները, որովհետև Փաշինյանը լծակներ չունի և չի կարող ունենալ Արևմուտքից։ Բանն այն է, որ Արևմուտքը՝ ԱՄՆ-ը և Եվրոպան, չհասկացավ թավշյա հեղափոխության իմաստը, հետևաբար կասկածներ ունեն։ Դա նման է նրան, որ թավշյա հեղափոխությունը խաչմերուկում պտտվում, պտտվում է ու չգիտի՝ որ ուղղությամբ գնալ։ Այսինքն՝ հիմա հեղափոխությունն ունի ինքնաչեզոքացման վտանգ։ Փաշինյանին պետք են նոր լծակներ, որոնք չի ունեցել մինչև այսօր, որովհետև արտաքին առումով նոր պրոցեսներ չկան։ Ուզում եմ ասել, որ ի տարբերություն նախկին իշխանությունների՝ նոր իշխանությունները ուզում են վարել ինքնիշխան դիվանագիտություն։ Առաջին դեպքում Հայաստանը ռուսների ձեռքում էր որպես գործիք, որն ամեն անգամ օգտագործում էին, նախկին իշխանությունները  հետևում էին գործիքներ կիրառող դիվանագիտությանը՝ Diplomacy of instrumentalisation, իսկ այսօրվա իշխանությունն ուզում է փոխել այդ դիվանագիտությունն ու ավելի ինքնավար դիվանագիտություն վարել (Diplomacy of autonomisation)։ Նոր իշխանությունն ուզում է Ռուսաստանին ցույց տալ, որ մենք՝ որպես հայ ժողովուրդ, ձեզ հետ լավ ենք, բայց պետք է հարգես մեզ։ Ռուսաստանը կամաց-կամաց դա հասկանում է, դրա համար էլ առիթի դեպքում անընդհատ ուզում են, որ հայերը ցույց տան իրենց ռուսամետությունը, ցույց տան, որ հակառուս չեն։

Դրանո՞վ է պայմանավորված, որ այդպես էլ ընտրություններից հետո ռուսական կողմից շնորհավորանք չեղավ։

– Այո, դա է պատճառը, որովհետև նրանք ուզում են իմանալ, թե Փաշինյանն ինչ տեսակի մարդ է, արդյոք ավելի ռուսամետ կլինի՞, թե՞ ոչ։ Եվ չմոռանանք, որ ընտրություններից մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվեց Երևանում։ Եվ շնորհավորել Փաշինյանի հաղթանակը՝ նշանակում է ընդունել նոր իշխանությունների քաղաքականությունը։

– ՄԱԿում Ղրիմի վերաբերյալ բանաձևին Հայաստանը դարձյալ դեմ քվեարկեց, այսինքն՝ քվեարկեց այնպես, ինչպես կցանկանար Ռուսաստանը։ Անգամ ձեռնպահ չքվեարկեցինք։ Ինչո՞ւ։

– Դա ցույց տվեց, որ հեղափոխություն անելով՝ Հայաստանը չի փոխել իր դիրքորոշումները։ Հայաստանը ստիպված է այնպես անել, ինչպես Ռուսաստանն է ուզում, չի կարող հակառուսական դիրքորոշում ունենալ։ Եվ Արևմուտքն արձանագրում է այդ դիրքորոշումը։ Վստահաբար, ամերիկացիներն ու եվրոպացիները ՀՀ նոր իշխանություններին ասում են՝ դուք ասում եք, որ նոր իշխանություն եք, գնում եք դեպի ժողովրդավարություն, բայց ինչո՞ւ եք քվեարկում ռուսների հետ միասին։ Բայց հարցը հետևյալն է՝ եթե սեղանին այդպիսի խնդիր է դրված, դու պետք է հաշվարկես, թե ինչ գին ես վճարելու, եթե քվեարկես ռուսների դեմ, և ինչ գին պետք է վճարես, եթե քվեարկես ռուսների հետ։ Եթե գինը ցածր է, ուրեմն կարող ես անել, ինչպես ուզում ես, բայց եթե գինը մեծ է, ապա ավելի պատասխանատու կեցվածք պիտի որդեգրես։ Դա պետք է Արևմուտքին բացատրվի։ Փաշինյանը վստահաբար համոզված է, որ ժողովրդավարական Հայաստան ունենալը բավարար է, որ արևմտյան պետությունները ավելի լավ վերաբերվեն Հայաստանին, բայց դա այդպես չէ։ Նրանք ավելին են ուզում, իսկ Հայաստանն այս պահին չի կարող ավելին տալ։ Նոր իշխանությունները գուցե ցույց տան, որ պատասխանատու կեցվածք ունեն։ ՀԱՊԿ-ի հետ կապված պատմությունը ցույց տվեց, որ Հայաստանը շտապեց ու հիմա չի ուզում նույն վիճակում հայտնվել։

– Ձեր կարծիքով՝ Ռուսաստանում, ԵՏՄում և ՀԱՊԿում ցանկանո՞ւմ են ունենալ Հայաստանի պես գործընկեր, որն իրենց նման չէ։ Մենք տեսանք Լուկաշենկոյի հայտարարությունը Արցախի հետ կապված, որ ինքն ու Պուտինը ՀՀ նախագահին առաջարկել են հանձնել տարածքները։ Ձեր կարծիքով՝ առաջիկայում լուրջ զարգացումներ կլինե՞ն Արցախի խնդրում։

– ՀԱՊԿ-ում հասկանում են Փաշինյանի կեցվածքը, որ Հայաստանին պետք է հարգել։ Կազմակերպության անդամ երկրներն այլևս չեն կարող շարժվել, խոսել, որոշումներ կայացնել առանց  նկատի ունենալու Հայաստանի դիրքորոշումը։ Բայց նաև մի փոքր աճապարանք կա ՀՀ-ի կողմից, որովհետև կարող էինք սպասել Խաչատուրովի հարցում։ Ես չգիտեմ, թե որքանով է Խաչատուրովը մեղավոր նրանում, ինչում իրեն մեղադրում են, բայց կարծում եմ, որ նրա հանդեպ կատարված քայլի մեջ քաղաքական նշանակություն կա։ Մյուս կողմից՝ Լուկաշենկոն և Նազարբաևը, որ ավելի շատ պաշտպանում են Ադրբեջանին, հասկանում են, որ Հայաստանին հարվածելով՝ դրանով անուղղակի ձևով հարվածում են Ռուսաստանին։ Ռուսները ևս դա լավ հասկանում են։

Բելառուսն ու Ղազախստանը ուզում են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերցնեն Հայաստանից, նշանակեն Բելառուսի ներկայացուցչին, որ շարունակեն Ադրբեջանի մասնակցությունը այդ կազմակերպությանը։ Իրենց համար ավելի հեշտ է ունենալ բելառուս այդ պաշտոնին, քան հայ։ Երկրորդ կարևոր գործոնը, որն ինձ համար խորհրդանշական է, այն է, որ Ալիևը որոշել է Հայաստանի հետ սահմանին զորքերը փոխարինել սահմանապահներով։ Բանն այն է, որ Լուկաշենկոն ու Նազարբաևը Բաքվին ասում են, որ եթե դու ուզում ես մեր կազմակերպությանն անդամակցել, պետք է ցույց տաս, որ Հայաստանի սահմանները ՀԱՊԿ-ի սահմաններն են, և դու չես կարող պատերազմական վիճակ ունենալ այդ սահմանների վրա։ Ուրեմն պետք է ցույց տաս, որ հանգիստ ես, որ պատրաստ ես խաղաղ ձևով լուծել Հայաստանի հետ հարցերը։ Բայց քանի որ Ղարաբաղի հետ սահմանները կազմակերպության սահմանները չեն, դու կարող ես քո ուզած ձևով տեղակայել քո ռազմական ուժերը։

– Ձեր կարծիքով՝ Ղարաբաղի հարցում այս տարի կլինի՞ լուրջ առաջընթաց կամ բեկում։

– Դա կախված է նրանից, թե Ադրբեջանի դիրքորոշումն ինչպիսին կլինի։ Եթե, ինչպես Փաշինյանն է ասում, միջնորդները հարցնեն Ադրբեջանին և ստանան պատասխան, որ նա պատրաստ է զիջումների, այդ դեպքում կարող է տեղաշարժի հույս առաջանալ։

Բայց քանի դեռ այդ հարցման պատասխանը չենք ստացել, բանակցությունների ընթացքը դժվար կլինի։ Ադրբեջանը նախքան իր պատասխանը տալը, ցանկանում է անդամակցել ՀԱՊԿ-ին, նոր միայն ուսումնասիրել հարցը։ Ես չեմ կարծում, որ այդպես կլինի։ Զուրաբիշվիլիի հաղթանակը Վրաստանում, Փաշինյանի հաղթանակը Հայաստանում ցույց են տալիս, որ Կովկասն իր դեմքը փոխում է։ Ռուսները ստիպված են հաշվի նստել այդ փոփոխությունների հետ։ Այսօրվա Կովկասը երեկվա Կովկասը չէ՝ Շևարդնաձեով, Քոչարյանով։ Սա ուրիշ Կովկաս է, որը կամաց-կամաց զարգանում է։

Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։ Նոր խորհրդարանը ձևավորվել է, բայց տեսակետ կա, որ արտախորհրդարանական ուժերը այս ընթացքում գլուխ կբարձրացնեն։ Ինչպե՞ս եք գնահատում այդ իրավիճակը։

– Այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակը կարող ենք համեմատել 1991-1995 թվականների իրավիճակի հետ։ Այն ժամանակ էլ կային ուժեր, որոնք մանդատներ չունեին խորհրդարանում, բայց փողոցում սկսեցին շարժում ստեղծել իշխանությունների դեմ՝ հատկապես Ղարաբաղի հարցի շուրջը։ Հիմա՝ այս պահին, ՀՀԿ-ականները, ՀՅԴ-ն,  «Սասնա ծռերը» և մյուսները հաստատական պայքարի միջոցներ չունեն, բայց եթե Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունները զարգանան, պետք է նայել, թե ինչպես են փորձելու ազդել Հայաստանի իշխանությունների դիրքորոշման և ընթացող պրոցեսների վրա։ Արտախորհրդարանական ուժերն ուզում են ցույց տալ, որ այսօրվա Ազգային ժողովը չի ներկայացնում Հայաստանի ներքին քաղաքական իրականությունը, և այդ պատճառով փորձելու են ցույց տալ հասարակությանը, որ տեսեք՝ քանի որ այս ԱԺ-ն չի ներկայացնում ճիշտ այսօրվա վիճակը, ուրեմն պետք է լուծարվի, և լինեն նոր ընտրություններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում