News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 25-ից 26-ը Շիրակի մարզում տեղի ունեցավ քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական թիմի “INSARAG” 36 ժամյա դաշտային վարժանքը:

Ըստ վարժանքի սցենարի՝ ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2018 թվականի սեպտեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 06:50-ին գրանցվել է 15 կմ խորությամբ եւ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, Գառնի գյուղից 8կմ հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կարող է կազմել 10-11 բալ:

ՀՀ ԱԻՆ Ճգնաճամային կառավարման ազգային կենտրոնի Շիրակի մարզային փրկարարական վարչություն  ստացվել է ահազանգ ընդհանուր հավաքի վերաբերյալ եւ մարզային փրկարարական վարչության պետի հանձնարարականով իրականացվում է ազդարարում , ինչպես նաեւ Շիրակ  ՔՈՓ թիմի անձնակազմի հավաք:

ԱԻ նախարարի հրամանով Գյումրի քաղաքային որոնողափրկարարական(ՔՈՓ) թիմը մեկնում է Երեւան, տեղակայվում Վահագնի թաղամասում: Երեւան քաղաքի որոնողափրկարարական աշխատանքների կառավարումը թիմը վերցնում է իր վրա՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում Հայաստանի Հանրապետության բնակչության պաշտպանության կազմակերպման պլանը հաստատելու մասին» N 919-Ն որոշման:

Ըստ վարժանքի պլանի՝ Երեւան քաղաքում տեղի է ունեցել 7,5 մագնիտուտ ուժգնության երկրաշարժ:  Թիմը անցկացնում է նախնական խորհրդակցություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Ըստ ստացված տվյալների փլուզվել են 540 բազմաբնակարան շենքեր, 450 սեփական տներ, փլուզվել են Հաղթանակի, Կիեւյան եւ Աշտարակի կամուրջները, նախնական հաշվարկներով զոհերի թիվը 95000 է, իսկ տուժածներինը մոտ 141000,  փլուզվել են մի շարք հիվանդանոցներ եւ դպրոցներ: Հետախուզական թիմը հանդիպում է LEMA-ի հետ, եւ անձնակազմը մեկնում է աղետի գոտի:

Որոնողափրկարարական թիմը հատկացված տարածքում ծավալում է բազա, ղեկավարման վրան, ճաշարան, կազմակերպվում է շտաբի աշխատանքները, որոշվում են որոնողոփրկարարական աշխատանքների առաջնայնությունները եւ կատարվում է թիմի խնդրադրում, որից հետո թիմը տեղափոխվում է որոնողափրկարարական աշխատանքների տեղամասեր:

Առաջին տեղամասում երկրաշարժի հետեւանքով վնասվել է շենքի աստճանավանդակը: 3-րդ հարկում կան 2 տուժածներ, որոնք չեն կարողանում իջնել: Թիմը իրականացնում է իրավիճակի գնահատում, որից հետո կատարում է  ամրակապման , բարձրություններից  տուժածների դուրս բերման (պարանային աշխատանքներ), առաջին բուժօգնության ցուցաբերման աշխատանքներ:

Երկրորդ տեղամասում շենքը մասամբ փլուզվել էր, առկա էին նեղ խորշեր, կար 2 տուժած: ՔՈՓ թիմի կողմից իրականացվում է պատի հորիզոնական մաքուր կտրում, մետաղի կտրում, փայտի կտրում, տուժածների դուրս բերում, տուժածների դուրս բերում եռոտանիով, առաջին բուժօգնության ցուցաբերում:

Երրորդ տեղամասում ամբողջությամբ փլուզվել է շինությունը, որտեղ՝ ըստ տեղեկությունների գտնվում էին 3 մարդ: Փրկարարների կողմից իրականացվեց բետոնյա հեծանի հեռացում, թիթեղի եւ գերանի կտրում, հորիզոնական պատի քանդում, վերեւից մաքուր կտրման աշխատանքներ, տուժածների դուրս բերում եւ առաջին բուժօգնության ցուցաբերում:

Չորրորդ տեղամասում մասամբ փլուզվել  է շինությունը, որտեղ գտնվում էին 3 մարդ: Թիմի կողմից այստեղ նույնպես իրականացվեց  բետոնյա հեծանի հեռացում, հորիզոնական պատի քանդում, վերեւից մաքուր կտրման, տուժածների դուրս բերման եւ առաջին բուժօգնության ցուցաբերման աշխատանքներ:

Բոլոր տեղամասերում քաղաքային որոնողափրկարարական թիմին հաջողվեց կատարել իր առջեւ դրված խնդիրները,  որից հետո ազդարարվեց ուսումնավարժանքի ավարտը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ