Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարության ներկայացուցիչը չպետք է պարտադրված լինի ԱԺ-ում հանդես գալու հարակից զեկուցմամբ

Կառավարության ներկայացուցիչը չպետք է պարտադրված լինի ԱԺ-ում հանդես գալու 
հարակից զեկուցմամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծով առաջարկվող փոփոխությունը միտված է ապահովելու կառավարության կողմից ցանկացած հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը ներկայացնելու պարտականությունը:

«Օրինագծով առաջարկվում է հարակից զեկուցմամբ հանդես գալը սահմանել ոչ թե հայեցողական, այլ պարտադիր լիազորություն: Կառավարությունն առաջարկում է, որպեսզի օրենքի նախագիծն ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկելիս, կառավարության կողմից նախագծի վերաբերյալ առաջարկների բացակայության դեպքում, կառավարության ներկայացուցիչը պարտադրված չլինի հանդես գալու հարակից զեկուցմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Զեյնալյանը՝ ավելացնելով, որ նախագծին գործադիրը կողմ է մասնակի:

Նախագծի հեղինակներն են Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]