Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2008 թվականի օգոստոսի 8-ի համարում

ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը երկու օր առաջ մասնակցեց ՀՀ ԱԺ «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի նիստին, պատասխանեց հանձնաժողովականների հարցերին եւ փորձեց կոծկել մարտի 1-ին տեղի ունեցածը` վաղուց հանրահայտ փաստերը խեղաթյուրելու ճանապարհով:

Փոխոստիկանապետի պարզաբանումները հիմնականում վերաբերում էին մարտի 1-ի առավոտյան դեպքերին, որոնց վերաբերյալ, սակայն, անցած հինգ ամիսների ընթացքում բազմաթիվ փաստեր են ի հայտ եկել եւ ամրագրվել մի շարք պաշտոնական փաստաթղթերում: Եւ երբ համադրում ենք ԱԺ-ում Աֆյանի արած հայտարարություններն ու այդ փաստերը, ապա պատկերը, մեղմ ասած, Աֆյանի օգտին չի լինում:

Այսպես, Աֆյանը հերքեց այն փաստը, որ Ազատության հրապարակի վրա հարձակումը սկսվել է ժամը 06.20-ի սահմաններում` մթության քողի տակ, եւ օպերացիայի նպատակը եղել է նստացույցի մասնակիցներին ցրելը: Աֆյանը հայտարարեց, թե ոստիկաններն այդ օրը Ազատության հրապարակ են գնացել ժամը 07-ին, երբ արդեն լույս է եղել: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ օրը ժամը 07-ին նույնպես մթնշաղ է եղել: Նշենք, որ առկա են Ազատության հրապարակում տեղի ունեցածի բազմաթիվ տեսագրություններ, որոնց վրա ֆիքսված է ժամը` 06.30 կամ 06.35: Բացի այդ, մարտի 1-ի գործով անցնող բազմաթիվ իրեղեն ապացույց վկա ոստիկաններ իրենց ցուցմունքներում նշել են, որ իրենք ոստիկանության իրենց բաժնի աշխատակիցների հետ մարտի 1-ին ժամը 06-ին գնացել են Ազատության հրապարակ եւ արդեն 06.30-ին եղել են այնտեղ: Նմանատիպ ցուցմունքների կարելի է հանդիպել Դավիթ Մաթեւոսյանի, Ավետիք Ներսիսյանի, Վարդգես Գասպարիի եւ բազմաթիվ այլ քաղբանտարկյալների դեմ սարքված քրեական գործերում: Նշենք նաեւ, որ մարտի 1-ի գործով անցնող իրեղեն ապացույց վկա ոստիկաններն իրենք են իրենց ցուցմունքներում նշել, որ Ազատության հրապարակ իրենք գնացել են նստացույցը ցրելու: Սակայն այն, որ փոխոստիկանապետ Աֆյանը պարզապես ստել է, միայն վերոնշյալ փաստերով չի հիմնավորվում: Մարտի 1-ի առավոտյան ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում է. «2008թ. մարտի 1-ին՝ ժամը 06-ի սահմաններում, սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ հարկադիր դադարեցնելու նպատակով ձեռնարկված գործողությունների ընթացքում...»: Այս հայտարարությունը տեղադրված է դատախազության պաշտոնական կայքէջում:

ԱԺ-ում Աֆյանը հայտարարեց նաեւ, որ ոստիկանները Ազատության հրապարակ են գնացել առանց հատուկ միջոցների: Նշենք, որ առկա են մարտի 1-ի վաղ առավոտյան արված բազմաթիվ լուսանկարներ (դրանց մի մասը հրապարակվել է մեր թերթում), որոնցում պատկերված է, թե ինչպես են հատուկ միջոցներով զինված ոստիկանները շրջափակել ցուցարարներին, ինչպես են հատուկ միջոցներով զինված ոստիկանները հարձակվում մարդկանց վրա:

Փոխոստիկանապետը չի կարողացել պարզաբանել նաեւ, թե ինչու ոստիկանությունը չի տրամադրում մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի ջարդերի ժամանակ կատարած իր նկարահանումները, որոնք կհիմնավորեին ոստիկանության ղեկավարության ասածները: Փոխոստիկանապետն ասել է, որ իրեն հայտնի չէ, թե այդ տեսագրություններն ուր են, եւ ինչու օպերատիվ ծառայությունները չեն տրամադրում դրանք ԱԺ հանձնաժողովին: Ալեքսանդր Աֆյանի այս հայտարարությունը առնվազն վկայում է ՀՀ ոստիկանությունում տիրող անմխիթար վիճակի մասին, երբ փոխոստիկանապետը չի տիրապետում իրավիճակին, մասնավորապես` նրան, թե, իր խոսքերով, իր ղեկավարած միջոցառման օպերատիվ նկարահանումները ինչ են եղել: Սակայն պարզ է, որ կադրերը ուղղակի թաքցվում են, եւ դրա մասին Աֆյանն ու իր ենթակաները հոգ են տարել հենց մարտի 1-ի առավոտյան, երբ Ազատության հրապարակի նստացույցի մասնակիցների վրա հարձակված ոստիկանի համազգեստով զինյալները խլել էին նաեւ «Ա1+», «Երկիր մեդիա» եւ «ԱԼՄ» հեռուստաընկերությունների տեսախցիկներն ու տեսաերիզները: Այս փաստը արձանագրված է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի` մարտի 1-ի իրադարձություններին նվիրված զեկույցում:

Ազգային ժողովի «Մարտի 1-ի» հանձնաժողովի նիստում ՀՀ փոխոստիկանապետ Աֆյանը չկարողացավ պատասխանել այն հարցին, թե արդյոք մարտի 1-ին ժողովրդի ջարդերին մասնակցել են Ղարաբաղից բերված ջոկատներ: Նա ասաց, թե այդ մասին իրեն ոչինչ հայտնի չէ: Տեղեկացնենք, որ մարտի 1-ի քրեական գործով անցնող Նվեր Ստեփանյանը, որը զանգվածային անկարգությունների մասնակցության մեղադրանքով դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, իր ցուցմունքներում պատմել է դիմակավոր զինյալների մասին, որոնք մարտի 1-ի երեկոյան Մաշտոցի պողոտայի եւ Պարոնյան փողոցների խաչմերուկում կրակ են բացել ժողովրդի վրա: Ստեփանյանը պատմել է, որ այդ զինյալները խոսել են ղարաբաղյան բարբառով: Ավելին, Ստեփանյանի ցուցմունքները նախաքննության մարմինը արժանահավատ է ընդունել եւ դրանց հիման վրա էլ նրան դատապարտել է, քանի որ նա ընդունել է իր մեղքն այն մասով, որ ժողովրդի վրա կրակող այդ դիմակավոր մարդասպանների ուղղությամբ վառված բենզինով շիշ է նետել: Այսինքն` սույն քրեական գործից ստացվում է, որ Ղարաբաղից բերված զինյալների դեմ գործողություն անելու համար մարդ է դատապարտվել, իսկ Աֆյանն ասում է, թե իրեն ոչինչ հայտնի չէ այդ մասին:

Հանձնաժողովականների հարցերին պատասխանելիս փոխոստիկանապետը հայտարարեց, թե մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի գործողությունների հրահանգը ինքն է տվել: Այս առիթով հիշեցնենք, որ դեռեւս մարտի 10-ին մարտի 1-ի քրեական գործը քննող ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը ոստիկանության գործողությունների հետ կապված պարզաբանումներ ստանալու համար դիմել էր ՀՀ ոստիկանության պետի այն ժամանակ դեռեւս տեղակալ Արարատ Մահտեսյանին: Վերջինս մարտի 27-ին պատասխանել է ՀՔԾ պետի գրությանը` հանդես գալով որպես մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների պատասխանատու: Այս գրությունը կցված է մարտի 1-ի բոլոր քրեական գործերին: Ստացվում է, որ ոստիկանության գործողությունները միանգամից երկու փոխոստիկանապետ է ղեկավարել` Աֆյանն ու Մահտեսյանը, սակայն, չգիտես ինչու, ՀՔԾ պետը որպես պատասխանատու պարզաբանումներ է պահանջել Մահտեսյանից եւ ոչ թե Աֆյանից: Մահտեսյանը հետագայում պաշտոնանկ արվեց եւ այս պահին անպաշտոն է, մինչդեռ ձգտում էր դառնալ ոստիկանապետ: Եւ այս է պատճառը, որ այսօր նրան ԱԺ հրավիրել եւ հարցեր տալը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, քանի որ նա կարող է «ավելորդ» բաներ խոսել:

Ալեքսանդր Աֆյանը հանձնաժողովի նիստում խոսեց նաեւ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի օպերացիային մասնակցած ոստիկանների թվի մասին: Նա հայտարարեց, որ մասնակցել է 600 հոգի: Աֆյանը նաեւ հրապարակեց, թե ոստիկանության որ ստորաբաժնից քանի հոգի է մասնակցել: Ըստ այդմ` Երեւանի քաղաքային բաժիններից մասնակցել են 200-215, Երեւանի պարեկապահակային գնդից` 250, «6-րդ» վարչությունից` 60, քրեական գլխավոր վարչությունից` 34 մարդ եւ 113 հոգանոց օպերատիվ խումբ: Վերը թվարկվածից բացի, Աֆյանն ասաց, որ այնտեղ են եղել նաեւ հասարակական կարգը պահպանող ոստիկաններ, ՊՊԾ գնդի ոստիկաններ, սպաներ, տարածքային բաժինների սպաներ եւ ոստիկաններ: Կարծում ենք` բավարար է նշել, որ միայն Աֆյանի հրապարակած թվերի հանրագումարը 600-ից ավելի է: Իսկ եթե վերը բերված թվերին ավելացնենք այն ոստիկաններին, որոնց փոխոստիկանապետը թվարկել է առանց կոնկրետ թվաքանակը նշելու, ավելացնենք ներքին զորքերի զինծառայողներին, որոնց մասնակցությունը հաստատել են իրենք` ոստիկանները, մարտի 1-ի գործով դատավարությունների ժամանակ, ավելացնենք առանց տարբերանշանի սեւազգեստ անհայտ զինյալներին, ապա ակնհայտ է դառնում, որ 600 հոգի նշելով` Աֆյանն ուղղակի համեստություն է արել:

Այսքանից հետո առնվազն տարօրինակ կլինի, եթե ԱԺ «Մարտի 1-ի» հանձնաժողովը հիմք ընդունի Աֆյանի պատասխանները, քանի որ ակնհայտ է, որ գործ ունենք պաշտոնական մակարդակով սուտ տվյալներ ներկայացնելու փաստի հետ:

Վահագն Հովակիմյան

Տպել
13082 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին