News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վրացական փողոցում, այսօր՝ փետրվարի 20-ին շենքերից մեկում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո, այս պահին մասնագիտական խումբ է ստեղծվել, որը պետք է պարզի թե տեղի ունեցածի պատճառները, թե շենքի սեյսմիկ անվտանգության աստիճանը: Այս մասին դեպքի վայրում լրագրողներին հայտնել Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը (ֆոտոռեպորտաժ):

«Այս պահին քաղաքապետի հանձնարարությամբ մենք հրավիրել ենք համապատասխան մասնագետներ, Քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչներից, լիցենզավորված սեյսմիկ հետազոտություն իրականացնող կազմակերպություններից, մասնագիտական խումբ է ստեղծվել, որը այստեղ պետք է կատարի թե ակնադիտական, թե մասնագիտական հետազոտություն՝ ստուգելու շենքի կոնստրուկցիաների, շենքի հարկերի, միջնահարկերի, աստիճանավանդակի վիճակը:

Եզրակացությունից հետո ձեռնամուխ կլինենք հետագա աշխատանքներին: Այժմ լիազորված մարմինների՝ ԱԻՆ-ի տեսչության, ոստիկանության կողմից իրականացվում է հետաքննություն: Սա զուտ մասնագիտական աշխատանք է, որի արդյունքում կպարզվեն տեղի ունեցած պատճառներն ու հանգամանքները»,- նշեց Կամո Արեյանը՝ հավելելով, որ շատ կարեւոր է սեյսմիկ անվտանգության տեսանկյունից մասնագիտական եզրակացությունը, որը հիմա անհետաձգելիորեն իրականացվում է:

«Եզրակացությունից հետո պարզ կդառնա, շենքի ուժեղացման անհրաժեշտություն կա, թե ոչ: Եթե կա, պետք է իրականացվի անհետաձգելիորեն, իսկ եթե չկա անհրաժեշտությունը, ապա միայն վերականգնողական ու վերանորոգման աշխատանքներ կկատարվեն»,-ասաց նա:

Հարցին, թե ով է փոխհատուցելու վնաս կրած բնակիչներին, փոխքաղաքապետը պատասխանեց. «Օրենսդրորեն իրականացման կարգ գոյություն ունի, որտեղ պետք է հետաքննություն իրականացվի եւ պարզվեն պատճառները: Պատճառները պարզելուց հետո ի հայտ կգա, թե ում պատճառով է եղել, ով է պատասխանատու: Երբ կպարզվեն պայթյունի պատճառները, ըստ այդմ էլ օրենսդրորեն կառաջանա թե պատասխանատվության, թե փոխհատուցման հարցը: Մինչ այդ այս պահին ձեռնամուխ ենք լինելու աջակցել այն մարդկանց, ում տան ապակիները փշրված են հարակից շենքում, հետնամասի շենքում»:

Ինչ վերաբերում է մարդկանց ժամանակավոր կեցության հարցը լուծելուն, Կամո Արեյանն ասաց. «Ակնադիտական առաջին դիտարկման փուլում, խորհուրդ չեն տալիս, որ այս մուտքի բնակիչները շարունակեն ապրել այստեղ: Երբ խումբն ավարտի իր աշխատանքը, մենք վարչական շրջանի ղեկավարի հետ այդ հարցին էլ կանդրադառնանք: Եթե մարդկանց կյանքի վտանգ է սպառնալու, անթույլատրելի է այստեղ ապրելը, ուրեմն պետք է փորձենք կարգավորել ժամանակավոր կեցության հարցը՝ բարեկամների մոտ, եթե չունեն այդ հնարավորությունը, մենք վարչական շրջանի աշխատակիցների հետ մի բան կկազմակերպենք»:

Նա տեղեկացրեց, որ շենքի այդ մուտքում ընդամենը 14 բնակարան է, որից վնասվել է 4-ը. «Երկուսը թեթեւ մասնակի են վնասվել, միայն մուտքի դռներն են, իսկ հիմնական վնասը կրել են այն բնարականը, որտեղ եղել է փլուզումը, դրա վերեւի բնակարանը եւ դիմացի հատվածը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրացական փողոցի 10-ր շենքում պայթյունը որոտացել է առաջին հարկի բնակարանում: Ականատեսների խոսքով, նախնական տեղեկություններով պատճառը գազի արտահոսքն է եղել, պայթյունից վնասվել է ամբողջ շենքը:

Դեպքից անմիջապես հետո այնտեղ է ժամանել նաեւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Բնակարանի տանտերերի հարազատների խոսքով, պայթյունի պահին բնակարանում մարդ չի եղել: Նախնական տեղեկություններով նշված բնակարանը վերանորոգվում էր, տանտերն այն հանձնել էր արհեստավորներին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 20-ին, Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը եւ պատշգամբը՝ ամբողջությամբ, վնասվել են 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հարկերի պատուհանները:

Զոհեր եւ տուժածներ չկան:

Վնասվել են բակում կայանած 10 մեքենաները: Փրկարարները տարհանել են 14 քաղաքացու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ