Լրահոս

08.07.2019 11:25


Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայր աղջիկներ է տարել

Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայր աղջիկներ է տարել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Ազգային ժողովի թերևս ամենասակնդալային պատգամավորներից է։ Նա պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում իր հայտարարությունների և ցուցաբերած վարքի պատճառով։

Վերջերս էլ մամուլում հայտնվեց հրապարակում այն մասին, որ Հայկ Սարգսյանը ինստագրամյան հայտնի գեղեցկուհիների ընկերակցությամբ ժամանակ է անցկացրել Երևանի ամենաէլիտար ժամանցի կենտրոններից մեկում՝ «Լա Սկալայում»։ Մեր ձեռքի տակ են հայտնվել տեսանյութեր, թե ինչպես են պատգամավորը ու գեղեցկուհիները կրքոտ պարում «Լա Սկալայում»։ Մեկ այլ տեսանյութում էլ Հայկ Սարգսյանին ընկերակցող գեղեցկուհիներից մեկը ցուցադրում է, թե ինչպես են շրջում ու սելֆիներ անում նախագահական նստավայրում։ Ինչպես երևում է, Հայկ Սարգսյանը նրանց էքսկուրսիայի է տարել ՀՀ նախագահի նստավայր։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը