1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ազատամարտիկ Միքայել Ավագյանը չի մասնակցել վրաց-աբխազական բախումներին. մերկացվել է հերթական ադրբեջանական սուտը

Ազատամարտիկ Միքայել Ավագյանը չի մասնակցել վրաց-աբխազական բախումներին. 
մերկացվել է հերթական ադրբեջանական սուտը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական մամուլում տարածված լուրերը, թե իբր  Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ  Միքայել Ավագյանը մասնակցել է վրաց-աբխազական բախումներին, չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին ասաց ազատամարտիկի կինը` Մանուշակ Ավագյանը՝ նշելով, որ Միքայել Ավագյանը վրաց-աբխազական բախումներին մասնակից չի եղել, քանի որ նա այդ ժամանակ գտնվում էր Հայաստանում:

Մանուշակ Ավագյանի խոսքով` նման տեղեկատվություն տարածողները  նպատակ ունեն ապամոնտաժել Միքայել Ավագյանի՝ Ախալքալաքի Բուգաշեն գյուղում տեղադրված կիսանդրին, ինչպես նաև սեպ խրել Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում:

«Իրենք մեկնաբանում են, թե, իբր  Միքայել Ավագյանը 1992-93 թվականների վրաց-աբխազական բախումների մասնակից է. դա սուտ է և իրականությանը չի համապատասխանում: Իրականությունն այն է, որ 1990 թվականի վերջին  մենք ընտանիքով տեղափոխվել ենք Ռուսաստան, իսկ 1991 թվականին ինքը արդեն բնակվել է Հայաստանում և գրանցվել է Սիսիային շրջանի Սառնակունք գյուղում: Դրա մասին է վկայում անձնագրում կատարված գրանցումը, իսկ 1992 թվականին Հայաստանում ծնվել է աղջիկս: Բացի այդ, ամուսինս այդ  թվականներին աշխատել է «Հայգազարդ» ընկերության Գորիսի մասնաճյուղում: Յուրաքանչյուրը կարող է հարցում անել և պարզել դրա իսկությունը: Իսկ արդեն 1993 թվականին նա ընտանիքով տեղափոխվել է Արցախ  և կամավոր մասնակցել Արցախյան ազատամարտին՝ որպես հետախուզական ջոկատի հրամանատար: 1994 թվականին ամուսինս զոհվել է մարտական գործողությունների ժամանակ»,- ասաց Մանուշակ Ավագյանը:

Մանուշակ Ավագյանը «Արմենպրես»-ին նաև ուղարկել է անձնագրերի լուսանկարները:

Փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին անցկացրել` պահանջելով ապամոնտաժել հունվարի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացված՝ արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին: 
Վրաստանում գործող մի շարք հայկական հասարակական կազմակերպություններ քննադատել են  Թբիլիսիում ադրբեջանցիների անցկացրած բողոքի ակցիայի կազմակերպումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]