▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատժամիջոցների պատանդները. ինչո՞ւ հայ բանվորներին այլևս ձեռնտու չէ Ռուսաստան մեկնել

 

 

Ռուբլու ցածր փոխարժեքն ու աշխատատեղերի կրճատումը ծանրակշիռ հիմք են այդ գաղափարից հրաժարվելու համար

Երևանյան բակերին այդքան բնորոշ խաղաղ լռությունն աստիճանաբար լցվում է շինարարական աղմուկով: Քառասուն աստիճան շոգին վիբրասղոցն անխախտ է աշխատում, մեթոդիկորեն պնդացնելով ասֆալտը: Մեր հերոսին միանգամից ենք ճանաչում, սակայն հարցազրույցի մեկնարկը հետաձգվում է. Արծրունի Կարապետյանը, կամ Արծրուն քեռին, ինչպես նրան անվանում են նրա հետ աշխատող երիտասարդները, պետք է ավարտի աշխատանքի իր հատվածը, այլապես ողջ բրիգադը պետք է սպասի:

Ընդհանուր նրանք 10 հոգի են, և, ինչպես հետո պարզվեց, նրանցից գրեթե յուրաքանչյուրը ժամանակին Ռուսաստան մեկնելիս է եղել սեզոնային աշխատանքի: Րոպեական ընդմիջմանը տղամարդը հայրենի Գյումրիի բարբառով հասցնում է ասել, որ արդեն մոտ երեք տարի է՝ հայրենիքում է մնում: Հարցին, թե արդյոք հեշտ է տեղում աշխատանք գտնելն, արդեն դեպի տեխնիկան քայլելով, պատասխանում է. լավ մասնագետ ամեն տեղ պետք է:

Այդ խոսքերում ճշմարտության մասնաբաժին, իհարկե, կա, սակայն, մեծ հաշվով, նրա բախտը բերել է: Հայաստանում աշխատանք գտնելը նախկինի պես հեշտ խնդիր չէ: Հանրապետությունում արդեն որերորդ տարին է, որ շինարարության ծավալներն անկում են ապրում: Այդ ֆոնին երկրում գործազրկության մակարդակը 2017թ-ի առաջին եռամսյակում, միայն պաշտոնական տվյալներով, հասնում է 19 տոկոսի: Եվ շատերի համար միակ որոշումը երկրից դուրս աշխատելն է:

Ավարտելով աշխատանքը՝ Արծրունին այնուամենայնիվ մեզ մի քանի րոպե հատկացնում է: Մինչ օպերատորը տեսախցիկն է պատրաստում, նա կատակում է, հումորով վերաբերվում բոլոր հրահանգներին, թե որտեղ կանգնի, ինչպես թեքվի, ուր նայի: Երևում է, որ ծանր ֆիզիկական աշխատանքն ու օտարության մեջ տարիներով ապրելը նրա լավատեսությանը չեն վնասել:

Արծրունին առաջին անգամ հյուսիսային ուղղությունը բռնել է դեռևս կոմունիստների ժամանակ՝ հեռավոր 1985թ-ին: Ասում է, որ այն ժամանակ փողը հերիքում էր, սակայն ավելին էր ուզում: ԽՍՀՄ փլուզումից հետո նրա սեզոնային այցերը Ռուսաստան նորմա դարձան և անհրաժեշտություն:

1990-ականների սկզբին Հայաստանը լուրջ տնտեսական և էներգետիկ ճգնաժամ էր ապրում, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել էր արդյունաբերությունը:Այդ ֆոնին հարավկովկասյան պետությունից բնակչության իսկական արտահոսք սկսվեց: Մարդիկ զանգվածաբար լքում էին երկիրը կամ ընդմիշտ, կամմեկնում էին աշխատանքի:

Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը նշում է, որ 1990-ականներին հայ աշխատանքային միգրանտներն ի սկզբանե Ռուսաստան էին մեկնում վերադառնալու մտադրությամբ, սակայն հետագայում շատերն այնտեղ մնացին. «Հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքի կոլապսից հետո ժամանակավոր միգրանտների հոսք ձևավորվեց, որոնք ձգտում էին այդ ճանապարհով վերապրել հանրապետությունում ստեղծված ոչ նորմալ իրավիճակը»:

Բացառություն չէր նաև Արծրունին. «Իհարկե, այնտեղ ավելի շատ էին վճարում: Ոչ ոք չի կարող ասել, որ, այստեղ՝ շինարարությունում աշխատելով,կարելի է ընտանիք պահել»:

Սակայն, չնայած ոչ մի բանի, մեր հերոսն արդեն մի քանի տարի հայրենիքում է մնում: Իր վերջին այցին հասցրել է աշխատել օլիմպիականշինարարությունում: 2014թ–ից հետո այլևս չի մեկնել ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումից և աշխատատեղերի կրճատումից հետո: Պարզ թվաբանությունըցույց է տվել, որ այդ նույն գումարը նա կարող է վաստակել նաև այստեղ. «Մինչև 2014թ–ը լավ գումար էինք վաստակում: Նույնիսկ ավելին, բայց ոչ քիչ: Իսկհիմա ռուբլու փոխարժեքը կրկնակի անկում է ապրել: Դրա պատճառով չարժե գնալ: Քանի որ այնտեղ և ծխելու, և հեռախոսի և այլ ծախսեր ես անում: Եթեայդ ծախսերը հանենք, ոչինչ չի մնում: Ավելի լավ է այստեղ մնալ, ընտանիքի հետ»:

Արծրունին նախաճգնաժամային տարիներին տուն էր ուղարկում մոտ 800 դոլար: Ինչպես նա նշում է, նրանք, ովքեր շարունակում են Ռուսաստան մեկնել,հիմա ամսական միջինում 40-45 հազար ռուբլի են ստանում: Ռուբլու ցածր փոխարժեքի ֆոնին տուն են ուղարկում գրոշներ: «Իմ տարիքի և ավելի մեծերնարդեն չեն գնում: Քանի որ տաիրքն էլ է արդեն իրենն ասում: Իսկ երիտասարդներին ինչ–որ տեղ ձեռնտու է մեկնել: Քանի որ, ինչպես ասում են, մի գլուխ է:Ինչ–որ կերպ, բայց նա իրեն այնտեղ կպահի: Իսկ ընտանիք ունեցողները ձգտում են չգնալ», – ասում է Արծրունին:

Այն, որ Հայաստանից ավելի քիչ մարդ է սկսել մեկնել Ռուսաստան, հաստատում են նաև վիճակագրական տվյալները, թեև մինչև հիմա հետխորհրդայինտարածքում աշխատանքային միգրացիոն հոսքերի հստակ մեխանիզմներ մշակված չեն: Օրինակ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝2014թ–ին, երբ նոր էին Ռուսաստանի հանդեպ արևմտյան պատժամիջոցներ մտցվել, Հայաստանից հյուսիսային ուղղությամբ 286 հազար մարդ է մեկնել:

Մեկ տարի անց, երբ ռուսական տնտեսությունում լճացում սկսվեց, իսկ ռուբլու փոխարժեքը կտրուկ իջավ, աշխատանքի տեղավորվելու նպատակովռուսական սահմանը հատող հայկական անձնագրերով քաղաքացիների թիվը կրճատվեց մինչև 124 հազար: Նույն դինամիկան պահպանվել է նաև 2016թ–ին: Ռուսաստանի ժողովրդական տնտեսության ակադեմիայի տվյալների համաձայն՝ Հայաստանից աշխատանքային միգրանտների հոսքը շարունակել էնվազել, չնայած որ Ռուսաստանն այս տարի սկսել է դուրս գալ միգրացիոն «փոսից»՝ վերադառնալով 2012-2013թթ–ի նախաճգնաժամային ցուցանիշներին:

Ուրիշ ավելի հետաքրքիր վիճակագրություն էլ կա, որը մեծ մասամբ ողբերգական է հայկական տմտեսության համար և ուղղակիորեն հարվածում է երկրիքաղաքացիների բարեկեցությանը: 2014-2016թթ–ին Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը կրճատվել է 38 տոկոսով:

Չնայած որ այս տվյալները պաշտոնական չեն, դրանք թույլ են տալիս եզրակացություն անել, որ հայ աշխատանքային միգրանտները սկսել են ավելի քիչմեկնել Ռուսաստան սեզոնային աշխատանքի:

Հրաչ Խաչատրյանի համար ընտանիք կերակրելու միակ տարբերակն արդեն երկար տարիներ «շաբաշն» է Ռուսաստանում: Այլընտրանքը սեփականգյուղում մնալն ու հող մշակելն է: Սակայն այդ դեպքում նա կարող է պարտքեր հավաքել, պետք է նաև վճարել տղայի բուհական կրթության համար:

Չնայած ճգնաժամին՝ այս տարի նա այնուամենայնիվ մեկնել է Չիտա: Սակայն սպասումները ոչ փողի, ոչ աշխատանքային ծավալի առումով չենարդարացել: Արդյունքում նա վերադարձել է արդեն օգոստոսի վերջին. «Մեկսենյականոց բնակարաններ էինք վերանորոգում, առանձնահատուկ որակ ոչ ոք չէր պահանջում: Շուտ ավարտեցինք, սակայն միջինում ամսական 25 հազար ռուբլի էինք ստանում: Հաշվեք նաև բնակարանի և սննդի ծախսերը,երկկողմանի տոմսերը և կհասկանաք, թե որքան եմ վաստակել այս տարի»:

Հրաչ Խաչատրյանի պատմությունը ստանդարտ է. գինը պայմանավորվել են, բրիգադով մեկնել, տեղում բոլորովին այլ պատկեր է եղել: Առանձնապեսընտրություն չի եղել, պետք էր մնալ և գոնե մեկնելու ծախսերը հոգալ: Եվ այդպիսի խոցելի իրավիճակում հազարավոր մարդիկ են հայտնվում:Պատմություններ այն մասին, որ Ռուսաստանում հաճախ խաբում են, այդ թվում՝ հայրենակիցները, շատերն են պատմում, ովքեր Ռուսատսանումշինարարությունում են աշխատում:

Խոսելով վերջին տարիներին Հայաստանից Ռուսաստան աշխատանքային միգրանտների թվի անկման մասին՝ ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը երկուգործոն է նշում. «Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների պատճառով զգալիորեն կրճատվել է երկրի ողջ բնակչության վաստակը, այդ թվում՝աշխատանքային միգրանտներինը, ինչը բերել է եկվոր բանվորների թվի կրճատման: Երկրորդ գործոնն այն է, որ անընդհատ պետք է հաշվի առնելՌուսաստանում միգրացիոն քաղաքականության հանդեպ մոտեցման փոփոխությունները: Հենց 2014թ–ին է կիրառվել այն «դրակոնյան միջոցը», որիհամաձայն՝ ինչ–որ նորմերի խախտման պատճառով ինչ–որ բանվորների արտաքսել են և արգելել մի քանի տարի մուտք գործել Ռուսաստանի Դաշնությանտարածք»:

Տնտեսական իրավիճակի վատթարացումն ուղղակիորեն ազդել է հայ աշխատանքային միգրանտների վաստակի մակարդակի վրա, կարծում է ՌուբենԵգանյանը. «Ինչպես ցույց են տալիս մեր հետազոտական տվյալները՝ վերջին երեքից ավել տարվա ընթացքում աշխատանքային միգրանտների վաստակըկրճատվել է ավելի քան երկու անգամ: Այդքան քիչ են վաստակում մեր աշխատանքային միգրանտները, և այդքան քիչ դրամական հոսքեր են ուղղվումհանրապետություն»:

Պետք է նշել, որ սա Հայաստանից Ռուսաստան աշխատանքային միգրանտների հոսքերի կրճատման առաջին դեպքը չէ: 2000-ականներին, երբ Հայաստանիերկրորդ քաղաք Գյումրիում մեկնարկեց երկրաշարժի գոտու վերականգնման ծրագիրը, այստեղ մեծ շինարարություն սկսվեց, ինչը բերեց աշխատանքայինմիգրանտների հոսքերի զգալի կրճատման: Սակայն հետո նախկին ցուցանիշները վերականգվել են: Հիմա իրավիճակը կկրկնվի:

Այդ տարի, հայկական կողմի պաշտոնական տվյալների համաձայն, Ռուսաստանից Հայաստան տրանսֆերների ծավալների 15 տոկոս աճ է գրանցվել2016թ–ի համեմատ: Մասնագետներն արդեն փաստում են, որ այդպիսի դինամիկան շուտով կհանգեցնի դեպի Ռուսաստան աշխատանքային միգրացիայինախկին ցուցանիշների վերականգմանը:

Սակայն պետք չէ մոռանալ այն մասին, որ իրավիճակի վրա կարող են ազդել Ռուսաստանի հանդեպ նոր արևմտյան պատժամիջոցները, որոնց պատճառով ռուսական տնտեսությունը կարող է դժվարությունների հանդիպել: Ընդ որում, ինչպես հայտնի է, Ռուսաստանում նվազագույն բացասական միտումները միանգամից արտացոլվում են Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա: Իսկ աշխատանքային միգրանտներն ընդհանրապես այդ իրավիճակի պատանդներն են դառնում:

Ինչ էլ որ լինի, մի բան միանշանակ է. միայն հայկական տնտեսության իրավիճակի բարելավումն ու երկրում նոր աշխատատեղերի ստեղծումը կարող է բերել Ռուսաստան սեզոնային աշխատանքների մեկնողների թվի կրճատման: Սակայն, հաշվի առնելով Հայաստանի տնտեսական աճի ներկայիս տեմպերը, հազիվ թե կարելի է դրա վրա հույս դնել:

Հարավային Կովկասի լուրերի ընտրանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին