1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կամերային նվագախումբը նոր համերգաշրջանում հանդես կգա ջութակահարուհի Օվսաննա Հարությունյանի հետ

Կամերային նվագախումբը նոր համերգաշրջանում հանդես կգա ջութակահարուհի 
Օվսաննա Հարությունյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2020-2021 թվականների համերգաշրջանը կմեկնարկի բացօթյա համերգով, որը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին՝ ժամը 20։00 ՀՊԿՆ-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) կներկայացնի Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակի և Ջուզեպպե Տարտինիի ստեղծագործություններից։ Տարտինիի Ջութակի սոնատ սոլ մինոր երկի կատարման ընթացքում նվագախմբին կմիանա երիտասարդ տաղանդավոր ջութակահարուհի Օվսաննա Հարությունյանը։

Հայաստանի պետական կամերային նվագախումբը մշտապես ճանապարհ է հարթում երիտասարդ երաժիշտների համար՝ հնարավորություն ընձեռելով նրանց հանդես գալ պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ։ Նվագախումբը բազմիցս է ներկայացնում հայ տաղանդավոր երաժիշտներին՝ «Ճանապարհ երիտասարդներին» ծրագրի շրջանակում։ Օվսաննան առաջին անգամ չէ, որ ելույթ է ունենում ՀՊԿՆ-ի հետ։ 2020 թվականի ամռանը «ՕՊՈՒՍ­5» միջազգային փառատոնի շրջանակում նա Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտների հետ համատեղ կատարել է Ֆելիքս Մենդելսոնի «Օկտետ» ստեղծագործությունը (3-րդ ջութակ):

Օվսաննան մասնակցել է տարբեր մրցույթների ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, արժանացել բազում մրցանակների։ 2019-ի ամռանը դասընթացներ և վարպետության դասեր է ստացել Conservatoire Valence Romans Agglo-ի (Ֆրանսիա) ամառային դպրոցում: 2019-ից ներառված է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի նվագախմբում, ելույթ է ունեցել Ժնևի և Վալանսի կոնսերվատորիաների նվագախմբերի միավորված համերգներին: 2017-ից «Երևան» երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի անդամ է:

2016 թվականին ընդգրկվել է Beacons Project նախագծում, որի շրջանակում մասնակցել է մի շարք համերգների Հայաստանի տարածքում, ինչպես նաև մեկնել Ստամբուլ` հանդես գալով ինչպես որպես մենակատար, այնպես էլ ժողովրդական նվագարանների անսամբլի կազմում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]