Թրամփի վարչակազմը կարող է կասեցնել Արցախի ականազերծման The HALO Trust ծրագրի ֆինանսավորումը

Թրամփի վարչակազմը կարող է կասեցնել Արցախի ականազերծման The HALO Trust ծրագրի ֆինանսավորումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, տեղի տալով ադրբեջանական բռնատիրական ռեժիմի ճնշմանը, կարող է դադարեցնելԱրցախի ականազերծման The HALO Trust ծրագրի ֆինանսավորումը, որն անհամար թվով կյանքեր է փրկել: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ԱՀԴՀ):

Դեմոկրատներ Բրեդ Շերմանն ու Թիջեյ Քոկսը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատից, ԱՀԴՀ աջակցությամբ, արշավ են սկսել Կոնգրեսում՝ կոչ անելով USAID-ի՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին պահպանել ծրագիրը: Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում իր ելույթի ժամանակ Գրինը հայտարարել է, որ USAID-ին հավատարիմ է մնում չպայթած զինամթերքի ականազերծման և վնասազերծման ձգտմնաը «Լեռնային Ղարաբաղի ավանդական սահմաններում»:

«Նախագահ Թրամփը սխալ է գործում՝ զիջելով ադրբեջանցի բռնապետ Իլհամ Ալիևի անմիտ պահանջներին և դադարեցնելով հումանիտար օգնությունն Արցախին»,-ասել է է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը:

Ըստ նրա, այդ համեստ հումանիտար ծրագրի շրջանակում 1988-ից ի վեր ծառայություններ են մատուցվել մայրական առողջապահության, ընտանիքներին մաքուր խմելի ջրով ապահովելու, իսկ գյուղերն ու հողերը մահացու ականներից ազատելու ծրագրերի շրջանակում:

«Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր ամերիկացի օրենսդրի, որը ձգտում է առաջ մղել ԱՄՆ շահերը և ամերիկյան արժեքներն ու շարունակել հումանիտար աջակցությունն Արցախին, անկախ ԱՄՆ որոշումների կայացմանը միջամտելու որոշ օտարերկրյա պետությունների ջանքերից»,-ասել է Համբարյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---