ՌԴ ԱԳՆ․ ԼՂ համար պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու ՀՀ փորձերը մնում են նրա խղճին17 մարտի 2023 - 12:26 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե ՌԴ-ն է ԼՂ բնակչության անվտանգության երաշխավորը, ասել է՝ ԼՂ համար պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու ՀՀ փորձերը մնում են վերջինիս խղճին։ «Հայաստանի ղեկավարության հայտարարությունները դիտարկում ենք որպես այն գծի շարունակություն, որը ստանձնել են ԵՄ հովանու ներքո Պրահայում անցկացված գագաթնաժողովում։ Ուստի հայկական կողմի, նկատի ունեմ՝ Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում Լեռնային Ղարաբաղի ճակատագրի համար պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու փորձերը»,- ասել է Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա հավելել է, որ ՌԴ գլխավոր նպատակը խաղաղության և կայունության հասնելն է ու տարաձայնությունները հարթելը, սակայն դա կարող է անել միայն սեփական պատասխանատվության գոտում։ «Մեր երկրի բոլոր պարտավորությունները հստակ գրանցված են ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Ուղղակի պետք է բացել այդ փաստաթուղթը և նայել, թե ինչ պարտավորություններ ունի մեր երկիրը, և ինչ չունի։ ՌԴ խաղաղապահներն անում են իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի թույլ չտան սրացում և կայունացնեն իրավիճակը։ Դա անում են իրենց պատասխանատվության գոտում»,- ասել է Զախարովան։ Փաշինյանը մարտի 16-ի կառավարության նիստում հայտարարել է, որ ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, և պետք է կատարի այդ դերակատարումը։ Նա մեջբերումներ է արել ԼՂ վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ Դաշնային խորհրդին ուղղված դիմում-նամակից, ինչպես նաև ՌԴ Դաշնային խորհրդի 2020-ի նոյեմբերի 18 որոշումից։ Նա հավելել է, որ ՌԴ-ն այդպիսով պաշտոնապես արձանագրել է ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունը և ստանձնել ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորի դերակատարումը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |