Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1․5 միլիոնը 9 ապրիլի 2020 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1․5 միլիոնը։ Այդ են վկայում Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալները։ Երևանի ժամանակով 18։30-ի դրությամբ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 1,502,000 դեպք։ Վարակվածների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն՝ ավելի քան 432,000 դեպք։ Երկրորդ տեղում Իսպանիան է՝ ավելի քան 152,000 մարդ, երրորդը՝ Իտալիան՝ մոտ 140,000 դեպք։ COVID-19-ից մահացության դեպքերի թիվն աշխարհում մոտ 90,000 է։ Մոտ 340,000 մարդ ապաքինվել է։ Մահացության առավելագույն քանակը գրանցվել է Իտալիայում՝ ավելի քան 17,000, Իսպանիայում այդ ցուցանիշն ավելի քան 15,200 է, իսկ ԱՄՆ-ում՝ 14,800։ COVID-19 թոքաբորբի բռնկումն առաջին անգամ գրանցվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում։ Մարտի 11-ին ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |