Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Ռոհանիի էներգետիկ առաջարկը Հայաստանին․ Իրանը դիվանագիտությունից կանցնի՞ կոմերցիոն տիրույթ

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի աշխատանքային այցը Երևան և նրա մասնակցությունը Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով, անցնող շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձություններից էր Հայաստանում։ ԵԱՏՄ նիստին մասնակցելու հետ մեկտեղ՝ իրանցի պատվավոր հյուրը նաև երկկողմ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Երկու կողմերը, ինչպես հաղորդում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բաղրամյան 26-ում քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր։ Հատկապես ուշագրավ է Իրանի նախագահի հայտարարությունը էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցությունը ընդլայնելու պատրաստակամության մասին։ Ռոհանին ասել է, որ Իրանը պատրաստ է շարունակել աշխատանքները ՀՀ կառավարության հետ՝ ընդլայնելու «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները։ Ուշագրավ է, որ այս համատեքստում Իրանի նախագահն անդրադարձել է էներգետիկայի բնագավառի մեկ այլ՝ բավական հեռանկարային համարվող և այսօր աշխարհում արագ տեմպերով զարգացող ուղղությանը՝ վերականգնվող էներգետիկային՝ ասելով, որ միաժամանակ իրանական կողմը պատրաստակամ է Հայաստանում գազի, քամու և արևի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի իրականացմանը:

«Մենք շահագրգռված ենք էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչմամբ և ենթակառուցվածքների զարգացմամբ», – ասել է Ռոհանին՝ ավելացնելով, որ իրենք պատրաստակամ են քննարկել նաև Մեղրու ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու գործընթացը։

Վարչապետ Փաշինյանն էլ ողջունել է իրանական կողմի պատրաստակամությունը՝ ընդլայնելու «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը: Նշվում է, որ Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը երկու երկրների կառավարությունների պատասխանատուներին հանձնարարել են սեղմ ժամկետներում մշակել և ներկայացնել նշված ոլորտում համագործակցության ընդլայնման առաջարկություններ:

Հատկանշական է, որ այս հայտարարություններում չի հիշատակվում նույն էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցությանը առնչվող մի քանի այլ կարևոր հարցերի՝ ո՛չ Հայաստան-Իրան 3-րդ էլեկտրահաղորդման գծի (ԷՀԳ) շինարարության ընթացքի, ո՛չ Հայաստանի տարածքով իրանական գազ տարանցելու նախագծի հեռանկարների, ո՛չ էլ «գազ՝ ապրանքի դիմաց» գործարքի շուրջ բանակցությունների մասին։

Այս հարցերի վերաբերյալ վերջին ամիսներին հայտարարություններ ու մեկնաբանություններ եղել են տարբեր մակարդակներով, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով։ Մասնավորապես, հուլիսին Թեհրան այցելելուց հետո ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատեց իր իրանցի գործընկերոջ՝ Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանի այն հայտարարությունը, որ Իրանն ու Հայաստանը բանակցություններ են վարում «գազ՝ ապրանքի դիմաց» ձևաչափով գործարք կնքելու հարցի շուրջ։ Իսկ Հայաստան-Իրան 3-րդ ԷՀԳ-ի վերաբերյալ Գրիգորյանը ասել է, որ իրանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շինարարությունն ավարտին հասցնելու 18 ամսվա ընթացքում։

Ինչ վերաբերում է իրանական գազի տարանցմանը՝ հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր:

Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության խորացման, ընդլայնման հեռանկարներին շատ ենք անդրադարձել, և այսօր էլ այս հարցը շարունակում է մնալ թե՛ քաղաքական, թե՛ հանրային ու փորձագիտական քննարկումների օրակարգում։ Հայաստանն իր էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու և այս ոլորտը հնարավորինս բազմազանեցնելու, հավասարակշռելու, այլընտրանքներ գտնելու շատ լուրջ խնդիր ունի։ Եվ իր ածխաջրածնային ռեսուրսներով հարուստ մեր հարևանը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, այս առումով ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր է։ Միայն թե հարցն այն է, թե որքանո՞վ կհաջողվի իրացնել առկա ներուժը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանը։

– Պարոն Դավթյան, «գազ՝ ապրանքի դիմաց» ձևաչափը որքանո՞վ է կապված «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի հետ։ Արդյոք դա նո՞ւյն ծրագիրն է։ Եվ ի՞նչ կասեք Իրանի նախագահի վերոնշյալ հայտարարությունների մասին։ Ի՞նչ վիճակում է հայ-իրանական համագործակցությունը էներգետիկայի ոլորտում։ Խորացման միտումներ կա՞ն։

– «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքի շրջանակներում որոշակի դինամիկա նկատվում է։

Մասնավորապես, 2006-2007 թթ․-ից, այսինքն՝ Իրան-Հայաստան գազամուղը շահագործման հանձնելուց ի վեր առկա է դրական դինամիկա։ Խոսենք կոնկրետ թվերով։ Եթե վերոհիշյալ ժամանակահատվածում այդ գազամուղով մենք ներկրում էինք մոտ 250 միլիոն մ³ գազ, ապա 2018 թ․ դրությամբ ներկրումը հասնում է արդեն 450 միլիոն մ³-ի։ Այս տարվա դրությամբ կանխատեսում ենք մինչև 500 միլիոն մ³ գազի մատակարարում։ Այսինքն՝ ակներև է որոշակի դրական դինամիկա։ Այնուամենայնիվ, սրանք դեռ այն ծավալները չեն, որոնք թույլ կտան մեզ խոսելու իրական էներգետիկ տարատեսականացման (դիվերսիֆիկացիայի) մասին։

Ինչ վերաբերում է «գազ՝ ապրանքի դիմաց» հնարավոր մոդելի կիրառմանը, որի մասին խոսվել է փոխվարչապետի մակարդակով, ապա սա ամենևին էլ նոր ձևաչափ չէ։ Նախկինում՝ 1990-ականների վերջերին, մենք նման ձևաչափով աշխատել ենք, մասնավորապես, Թուրքմենստանի հետ և ներկրելով թուրքմենական գազ՝ վճարման մոտ 50 տոկոսն ապահովում էինք տեքստիլ արտադրության ապրանքներով։

Հաշվի առնելով այն, որ Իրանն այսօր գտնվում է միջազգային պատժամիջոցների ներքո և մեկ անգամ չէ, որ հայտարարվել է, թե առանձին ապրանքատեսակների մասով այնտեղ կարող է պակասորդ ձևավորվել, չի բացառվում, իհարկե, որ նմանատիպ բարտերային գործարք կնքվի ու համագործակցություն իրականացվի նաև այս ձևաչափով։ Թեև պետք է նշենք, որ օբյեկտիվորեն տնտեսական նախադրյալները դրա համար շատ համեստ են։ Ինչո՞ւ։ Բավական է թեկուզ մակերեսորեն ուսումնասիրել իրանական շուկան, որպեսզի համոզվենք, որ այնտեղ գրեթե ամբողջությամբ բացակայում են հայկական ապրանքատեսակները։ Այսինքն՝ նախքան այդ բարտերի մասին խոսելը նախ և առաջ անհրաժեշտ է ավելացնել առևտրաշրջանառությունը և ներկայացնել հայկական արտադրանքը իրանական շուկայում։

Վստահեցնում եմ՝ իրանական շուկայում հայկական արտադրանքը բավականին թույլ է այսօր ներկայացված։

Ինչ վերաբերում է երրորդ բաղադրիչին՝ Մեղրու ՀԷԿ-ը վերջին տարիների ընթացքում, կարելի է ասել, դուրս էր մնացել հայ-իրանական օրակարգից, և միանգամայն ողջունելի է, որ վերջապես այն վերադարձվեց օրակարգ։ Սակայն այս նախագիծը այժմ մասամբ փոխակերպվել է, և հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ իրանական կողմից լսեցինք հայտարարություն առ այն, որ նաև հայկական կողմը պետք է փնտրի ներդրողների նախագիծն իրականացնելու համար։ Մինչդեռ նախկինում, երբ հաստատվում էր այս նախագիծը, ենթադրվում էր, որ հենց Իրանը պետք է հանդես գա որպես միակ ֆինանսական դոնորը՝ մշակելով մի կայանի մոդել, որը լիովին տեղավորվում է Հայաստանի էներգետիկ շահի ընդհանուր տրամաբանության մեջ։ Ենթադրվում էր, որ Մեղրու ՀԷԿ-ը առաջին 15 տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի ամբողջ արտադրանքը կարտահանի դեպի Իրան, այնուհետև՝ 15 տարի անց, այն ամբողջությամբ դառնում է ՀՀ սեփականությունը։ Այսօր, փաստորեն, մենք տեսնում ենք, որ արմատապես փոխակերպվել է այդ նախագիծը։ Եվ անկեղծ ասած՝ հաշվի առնելով այն, որ նախագիծը ենթադրում է շուրջ 300 մլն դոլարի ներդրում, ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչ գործիքակազմով այսօր ՀՀ կառավարությունը կկարողանա նմանատիպ հսկայածավալ միջոցներ ներգրավել Հայաստան, այն էլ հայ-իրանական նախագծի իրականացման համար։ Այսինքն՝ կրկին վերադառնում ենք Իրանի դեմ իրականացվող պատժամիջոցային քաղաքականության առաջացրած խնդիրներին։ Այնպես որ՝ լավ է, որ Մեղրու ՀԷԿ-ի հարցը վերադարձել է օրակարգ, բայց, այնուամենայնիվ, կան կիրառական շատ լուրջ խնդիրներ։

Ինչ վերաբերում է վերականգնվող էներգետիկային՝ բանն այն է, որ Իրանի հյուսիսային գավառներում ավանդաբար եղել է և կա էլեկտրաէներգիայի պակասորդ։ Այն հատկապես ընդգծված է լինում ամառվա սեզոնի։ Եվ նկատում ենք, որ վերջին տարիներին Իրանում ակտիվորեն իրականացվում են նախագծեր վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Իրանն այս բնագավառում ձեռք է բերել որոշակի փորձ։ Միայն 2018 թ․-ի ընթացքում կյանքի են կոչվել վերականգնվող էներգետիկայի՝ շուրջ 40 փոքր նախագծեր այդ պակասորդը ծածկելու համար։ Բայց Իրանը, այսօր նպատակ ունենալով ապահովելու իր հյուսիսային շրջանների էներգետիկ անվտանգությունը, էներգամատակարարումը, նաև դիտարկում է Հայաստանը՝ որպես գործընկերոջ, որը կարող է մասամբ իր վրա վերցնել այդ պակասորդի լրացումը։ Այս առումով, հաշվի առնելով նաև այն հանգամանք, որ ՀՀ կառավարության ծրագրում նշված է, որ մինչև 2022 թվականը արևային էներգետիկայի տեսակարար կշիռը պետք է հասցվի 10 տոկոսի, և հաշվի առնելով այն, որ այդ ցածր ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ են լուրջ ներդրումային միջոցներ, Իրանն այստեղ փորձում է որոշակի ակտիվություն ցուցաբերել՝ կրկին անգամ առաջարկելով մի ռազմավարություն, որի շրջանակներում Իրանը կարող է տեսականորեն հանդես գալ որպես ներդրող, և այդ գեներացվող օբյեկտներում արտադրվող էլեկտրաէներգիան ինչ-որ ժամանակահատվածի ընթացքում արտահանվի դեպի Իրանի հյուսիսային գավառներ։ Այսինքն՝ Իրանի նպատակադրումն այստեղ առավել քան պրագմատիկ է։

Բայց ամփոփելով այս 3-4 բաղադրիչները՝ պետք է փաստեմ, որ բոլոր այս խոսակցությունները և դիվանագիտական հռետորաբանությունը բանեցվում էր Իրանի կողմից, թերևս, վերջին 15 տարիների ընթացքում։ Եվ վստահեցնում եմ, որ այս 15 տարիների ընթացքում շատ քիչ են եղել այն դեպքերը, երբ իրանական կողմը դիվանագիտական հռետորաբանությունից անցում է կատարել կոմերցիոն տիրույթ՝ հանդես գալով կոնկրետ կոմերցիոն առաջարկներով։ Դա վերաբերում է և՛ վերոնշյալ բարտերային համաձայնագրի շրջանակներում ծավալների ավելացմանը, և՛ գազի գնի վերանայման հարցին, և՛ մի շարք այլ հարցերի։

– Որպես այլընտրանք ռուսական գազին՝ Իրանից ավելի մեծ ծավալներով բնական գազ ներկրելու հարցը վերջին տարիներին շատ է քննարկվել։ Դուք խոսեցիք դիվերսիֆիկացման մասին։ Չգիտեմ՝ որքանո՞վ եք համաձայն, որ մենք բավական շատ ենք կախված էներգետիկ ոլորտում մեկ երկրից և բազմազանեցման խնդիր ունենք․․․

– Միանշանա՛կ։

– Շատ լավ։ Եվ հիշենք, որ 2013 թ-ին, երբ կրկին Հայաստանը կանգնել էր ռուսական գազի գնի բարձրացման խնդրի առաջ, Թեհրանն իր դեսպանի միջոցով մի քանի անգամ քաղաքական ազդակներ ուղարկեց Երևանին, որ պատրաստ է բարեկամ Հայաստանին գազ մատակարարել շատ ավելի ցածր գներով, բայց Հայաստանի կառավարությունը չարձագանքեց։ Կարելի է ասել՝ ձևացնում էին, որ այդպիսի հայտարարություններ չեն եղել։ Հիմա ո՞րն է խնդիրը։ Սրանք պարզապես դիվանագիտական հայտարարություննե՞ր են։ Իրանը կարո՞ղ է իսկապես ավելի հարմար գնով գազ վաճառել մեզ, քան «Գազպրոմը»։

– Եկեք խնդիրը դիտարկենք ներքին շուկայական և աշխարհաքաղաքական մակարդակներում։ Ի՞նչ է ասում մեզ ներքին շուկան։ Իհարկե, դիվերսիֆիկացիան անհրաժեշտ է, և դրա համար այսօր վերականգնվող էներգետիկայի ոլորտում կյանքի են կոչվում որոշ նախագծեր։ Կառավարության ծրագրի մասին արդեն ասացի։ Խնդիրն այն է, որ թեև մենք հայտարարում ենք հայկական էներգետիկ համակարգի, այսպես ասած, դեկարբոնիզացման ռազմավարության մասին, այնուամենայնիվ, դրան զուգահեռ մենք իրականացնում ենք, օրինակ, Երևանի ՋԷԿ-ի նախագիծը, որը ևս մեզ կախվածության մեջ է դնում գազից։ Եվ այս պարագայում էական չէ՝ դա ռուսակա՞ն բնական գազ է, թե՞ իրանական բնական գազ։

Ըստ իս, խնդիրը պետք է լինի այն, որ մեր էներգետիկ համակարգում գնալով ավելի ու ավելի նվազի բնական գազի տեսակարար կշիռը։ Սրա մասին ժամանակին բազմիցս խոսվել, գրվել է։ Անգամ 2015 թ․-ին ընդունված Հայաստանի էներգետիկայի զարգացման երկարաժամկետ ծրագրում (մինչև 2036 թ․) նշված էր, որ բնական գազի տեսակարար կշիռը էլեկտրաէներգիայի գեներացման համակարգում պետք է ներկայիս 40 տոկոսից իջնի մինչև 18 տոկոս՝ հիմնականում հիդրոէներգետիկայի և միջուկային էներգետիկայի հաշվին։ Բայց մենք մի կողմից հայտարարում ենք վերականգնվող էներգետիկայի զարգացման, ոլորտի դիվերսիֆիկացման ռազմավարության մասին, մյուս կողմից, կոնսերվացնելով Հրազդանի ՋԷԿ-ը՝ կառուցում ենք դրան փոխարինող նոր գազատուրբինային կայանք։ Այսինքն՝ խնդիրն, ըստ իս, հայեցակարգային տիրույթում է գտնվում։ Եվ այստեղ մեզ անհրաժեշտ է էներգետիկ անվտանգության ապահովման նոր դոկտրին։

Ինչ վերաբերում իրանական գազ-ռուսական գազ հակադրությանը։ Բանն այն է, որ Իրանը առ այսօր չի առաջարկել հայկական կողմին այն գինը, որը կարող է մրցունակ լինել ռուսական կողմի հետ։ Ես վստահեցնում եմ, որ պաշտոնական մակարդակում մենք իրանական կողմից նման առաջարկ չենք ստացել։ Երբ ստանանք, այն ժամանակ էլ կարող ենք քննարկել։ Բայց ներկայումս կարող եմ հստակ ասել, որ Ռուսաստանից և Իրանից մատակարարվող գազը մենք ներկրում ենք նույն գնով՝ 165 դոլար՝ 1000 մ³-ի դիմաց։ Թեև այստեղ պետք է նշենք, որ իրանական գազն իր կալորիականությամբ, ջերմատարությամբ զիջում է և չի համապատասխանում այն չափորոշիչներին, որոնք հաստատված են Հայաստանում։

Բայց մյուս խնդիրը, որն ավելի լայն է և աշխարհաքաղաքական բնույթ է կրում, այն է, որ իրանական կողմն առանձնապես չի էլ ձգտում մրցակցություն ստեղծել հայկական շուկայում ռուսական «Գազպրոմին»։ Պատճառն այն է, որ, ինչպես տեսնում ենք, Ռուսաստանն ու Իրանը այսօր հանդես են գալիս որպես ռազմավարական դաշնակիցներ։ Այս երկու երկրներն էլ ամերիկյան պատժամիջոցների տակ են, նրանք համատեղ գործողություններ են իրականացնում Սիրիայում, ի վերջո՝ համաձայնության են եկել Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի շուրջ։ Եվ այս պայմաններում, չեմ կարծում, որ Իրանը կձգտի մրցակցություն ստեղծել իր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ։

Երբ շփվում եմ իրանցի գործընկերների հետ, պարբերաբար լսում եմ այն միտքը, որ, խոշոր հաշվով, եթե հարցը դիտարկենք կոմերցիոն շահի տրամաբանության մեջ՝ այն գազը, որն Իրանը պետք է ավելի ցածր գնով մատակարարել Հայաստանին, շատ հանգիստ կարող է արտահանել թուրքական շուկա՝ 1000 մ³-ը այնտեղ վաճառելով մոտ 220-230 դոլարով, ինչը, ի դեպ, անում է։ Եվ Թուրքիան պատրաստ է վճարել այդ գումարը։

– Այստեղ ուղղակի մի կարևոր նրբերանգ կա, որը շատերը, հատկապես Ռուսաստանը և «Գազպրոմի» շահերը ներկայացնող մարդիկ, ամեն կերպ շրջանցում են։ Բայց դրա մասին շատ ենք խոսել ու գրել։

Ռուսաստանի ղեկավարությունը՝ մասնավորապես Սերժ Սարգսյանի ու նախկին կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ամեն հարմար առիթով տեսախցիկների առաջ հայտարարում էին, թե «Ռուսաստանը գազ է մատակարարում Հայաստանին ներքին գներով»։ Բայց իրականում «Գազպրոմը» 150, այժմ՝ 165 դոլարով, այսպես ասած, սահմանին գազը ներկրում է Հայաստան՝ փոխանցելով Հայաստանում իր դուստր ընկերությանը «Գազպրոմ Արմենիային», որն էլ այդ գազը վաճառում է Հայաստանի սպառողներին կրկնակի թանկ՝ մոտ 290-300 դոլար սակագնով (1000 մ³-ի համար)։ Էականը մեզ համար այս երկրորդ սակագինն է, ոչ թե այն սակագինը, որով գազը մատակարարում է «Գազպրոմ Արմենիային»։ Իրանը մեզ 300 դոլարից ավելի բարձր սակագնո՞վ է գազ առաջարկում։

– Տեսեք, նույնիսկ եթե Իրանը մեզ գազ մատակարարի 150 դոլարով, միևնույն է, Իրան-Հայաստան գազամուղը գտնվում է ռուսական «Գազպրոմի» հաշվեկշռին։

– Ամբողջ խնդիրն էլ հենց դա է։

– Եվ բացի դրանից՝ Հայաստանի ամբողջ գազատրանսպորտային համակարգը պատկանում է «Գազպրոմին»։ Եվ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագնային քաղաքականությունը քննարկելու է ոչ թե Իրանի, այլ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ։ Այստեղ ռուսական գործոնը շրջանցել, ավաղ, հնարավոր չէ՝ հատկապես 2013 թ․-ի դեկտեմբերին կնքված հայտնի գազային համաձայնագրերից։

– Այո, այո։

– Այսինքն՝ կա ենթակառուցվածքային պատկանելիություն, որը հնարավոր չէ շրջանցել։

– Այո, հայ-իրանական գազային համագործակցությունը քննարկելու պարագայում չենք կարող ռուսական գործոնը շրջանցել։ Բայց կարո՞ղ ենք արդյոք դա ինչ-որ կերպ վերանայել։

– Տեսեք, 2013 թ․-ի պայմանագիրը, ըստ որի, նախկին «ՀայՌուսգազարդում» Հայաստանին պատկանող բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը վաճառվեց, ավելի ճիշտ՝ փոխանցվեց ռուսական կողմին 300 մլն դոլար պարտքը մարելու համար, ներառում է մի շարք դրույթներ, որոնք բավական խնդրահարույց են Հայաստանի համար։ Եվ պատասխանելով ձեր հարցին՝ ասեմ, որ այնտեղ կա մի դրույթ, ըստ որի՝ հայկական կողմը իրավունք չունի ընդունելու որևէ օրենք, օրենսդրական նորմատիվ ակտ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է բերել վերոնշյալ պայմանագրի վերանայմանը։ Եվ այդ պայմանագիրը գործում է մինչև 2043 թ․ դեկտեմբերի 31-ը։ Այս դրույթն իրականում սահմանափակում է մեր գործողությունները և մանևրելու մեր հնարավորությունները։

Բայց ներքին սակագնային խնդիրը, կարծում եմ, պետք է լուծվի այլ տարբերակով։ 2013 թ․-ի այս համաձայնագրերում կա մեկ այլ դրույթ, որն այսօր թույլ չի տալիս երկրի ներսում ավելի մեղմ սակագնային քաղաքականություն իրականացնել։

Խոսքն այն մասին է, որ ըստ այդ համաձայնագրի՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարտավորվում է ապահովել տարեկան 9 տոկոս շահութաբերություն։ Ես վստահեցնում եմ, որ հաշվի առնելով «Գազպրոմ Արմենիայի» ներդրումային քարտեզը, ինչպես նաև բնական գազի սպառման բացասական դինամիկան Հայաստանում՝ այս 9 տոկոսը Հայաստանում բավական խնդրահարույց է, և շատ դժվար է ապահովել։ Սա է պատճառը, որ «Գազպրոմ Արմենիան» առ այսօր և պարբերաբար հայտարարում է, որ այլևս չի կարողանալու զսպել ներքին սակագները և աշխատում է վնասով։ Ես բազմիցս ասել եմ, որ այսօր բանակցությունների սեղանին պետք է դրվի ոչ թե այն հարցը, թե հաջորդ տարի գազի գինը որքա՞ն կկազմի, այլ 9 տոկոս շահութաբերություն ապահովելու մասին դրույթի հարցը, որն այսօր, ըստ էության, թույլ չի տալիս երկրում սոցիալակենտրոն սակագնային քաղաքականություն իրականացնել։ Այսպիսով, խնդիրը շատ ավելի խորն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում