12:58:04 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի «խելացի» ապրանքատեսակները

    06:33 13 Սեպտեմբեր 2018

    Սեպտեմբերի 12-ին Apple-ը ներկայացրեց իր հայտնի iPhone հեռախոսների 3 նոր մոդելներն ու Apple Watch-ի նոր, առավել կատարելագործված տարբերակը:

    Apple ընկերությունը ներկայացրել է իր նոր սերնդի iPhone հեռախոսներն ու իր բրենդային «խելացի» ժամացույցը՝ Apple Watch Series 4-ը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը: 

    Կալիֆորնիաի Կուպերտինո քաղաքում այսօր կայացած շնորհանդեսի շրջանակներում ցուցադրվել են Apple-ի 3 նոր սմարթֆոնները՝ iPhones Xs-ը, iPhones Xs MAX-ն ու iPhones Xr-ը:

    iPhone Xs մոդելի բջջային հեռախոսների առջևի էկրանները հատուկ պաշտպանիչ շերտի շնորհիվ առավել ամուր են:

    iPhone Xs մոդելի սմարթֆոնները թողարկվելու են 3 գույներով՝ ոսկե, արծաթե և սև: : iPhone Xs-ն ունի 2 SIM card-ի տեղադրելու հնարավորություն, 512gb հիշողություն, կատարելագործված ֆոտոխցիկ և մարտկոց:

    Շնորհանդեսի շրջանակներում Bethesda Studios-ը ներկայացրել է նաև Elder Scroll շարքին դասվող նոր խաղ, որը հատուկ ստեղծվել է iPhone Xs մոդելի համար:

    iPhone-ի Xr-ի կատարելագործված տեսախցիկով ալյումինե և ապակեպատ մոդելները կթողարկվեն 6 պայծառ գույներով:

    Apple-ի նոր սերնդի ժամացույցը՝ Apple Watch Series 4-ը, ավելի բազբաֆունցկցինալ է: Այն ունի թարմացված դիզայն: Ժամացույցի դիսփլեյը մեծացել է մոտ 30%-ով: Ժամացույցի մարտկոցն ավելի տարողունակ է:

    Apple-ի նոր սերնդի խելացի ժամացույցի բժշկական ծառայության միջոցով օգտատերը կարող է նաև ինքնուրույն սրտի էլեկտրակարդիոգրամա անել, և բացի այդ՝ օգտվել բրենդային ժամացույցի մյուս ծառայություններից:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս