Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մոսկվան խաղարկում է Քոչարյանի գործոնը Հայաստանի նոր իշխանություններից ավելի մեծ կտոր պոկելու համար

Հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երևան, կարելի է ասել, հաստատված է։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն է այդ մասին ասել լրագրողների հետ զրույցում. «Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը Երևանում համատեղ որոշման արդյունք է, և ակնկալվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համապատասխանում են իրականությանը լուրերը, թե Պուտինը կարող է հրաժարվել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելուց: ՌԴ դեսպանը հավաստիացրեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Սա կլինի թավշյա հեղափոխությունից հետո նրա առաջին այցը Երևան։ Հիշեցնենք՝ մինչ այս Հայաստանում, այսպես կոչված, ընդդիմադիր մամուլը շարունակում է գեներացնել միտքը, որ դժգոհ լինելով Հայաստանի նոր իշխանությունից՝ Պուտինը հրաժարվում է գալ Հայաստան: Խոսվում է մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի գործի մասին և նույնիսկ տեղեկություն է եղել, թե Պուտինն ուզում է Հայաստան գալ պայմանով, որ կալանավայրում այցելելու է Քոչարյանին:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ավելի վաղ մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ անկախ Քոչարյանի կալանավայրում գտնվելու հանգամանքից՝ ՌԴ նախագահը կայցելի Հայաստան։ «Ռուսաստանի նախագահի և Հայաստանի երկրորդ նախագահի կապն ավելի շատ ֆետիշացվել է քոչարյանական մամուլի կողմից, քան այն իրականում կա։ Թավշյա հեղափոխությունից հետո թեև հնարավոր է՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի իշխանությունների վրա կային որոշակի հարվածներ, բայց եթե դիտարկում ենք խորքային պատճառները՝ ապա դա Ռուսաստանի շահն էր։

Ռուսաստանը փորձում էր խաղարկել այդ գործոնը Հայաստանի նոր իշխանություններից ավելի մեծ կտոր պոկելու համար։ Դա որոշակի առումով Ռուսաստանի իշխանություններին հաջողվել է, և, որպես օրինակ, կարող եմ նշել Սիրիա հայկական զորքեր ուղարկելու հանգամանքը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղևոնդյանի՝ իրականում Պուտինի և Քոչարյանի մինչև հուզական կապի առկայությունը չափազանցված է։

Մեր այն դիտարկմանը, թե, այդուհանդերձ, ինչ նշանակություն ունի Պուտինի՝ Երևան կատարելիք այցը՝ որպես առաջին այց թավշյա հեղափոխությունից հետո, քաղաքագետը պատասխանեց. «Ռուսաստանի նախագահի այցելության փաստն այս իշխանությունը կօգտագործի որպես իր վարկանիշն ամրապնդող գործոն և դա նրան կհաջողվի։ Ամենայն հավանականությամբ՝ ՌԴ նախագահի և ՀՀ երկրորդ նախագահի հանդիպում տեղի չի ունենա, ուստի, դա բավականին կնվազեցնի քոչարյանամերձ ուժերի վարկանիշը։ Քոչարյանամերձ լրատվամիջոցները տևական ժամանակ է՝ հայտարարում են, որ ՌԴ նախագահը պայման է դրել, որ կգա Հայաստան, եթե Քոչարյանն ազատության մեջ լինի կամ նրա հետ հանդիպում տեղի ունենա։ Կարծում եմ, որ դրանցից ոչ մեկն էլ իրականում տեղի չի ունենա, և այսպիսով որոշակիորեն կբարձրանա իշխանության վարկանիշը, և կնվազի իշխանության դեմ ուժերի վարկանիշը»։

Միևնույն ժամանակ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց, որ երբ խոսում ենք իշխանությունների վարկանիշի մասին, կան շատ այլ գործոններ ևս. «Օրինակ՝ Ամուլսարի հարցը, Ստամբուլյան կոնվենցիան, որոնք զուգահեռ այս պրոցեսներին կազդեն իշխանությունների վարկանիշի տատանումների վրա»։

Ինչ վերաբերում է այն տեսակետներին, որ Հայաստանի իշխանությունները, որքան էլ ջանում են Ռուսաստանին իրենց հավատարմությունը ցույց տալ, միևնույն է, խորթ են մնում, քաղաքագետն արձագանքեց. «Բնական է, որ այդ խորթությունը պետք է նկատվեր։ Այդ եվրասիական լիգայի երկրների մեջ միայն Հայաստանն է, որ այս պահին չի գնում լճացման ու ավտորիտար կառավարման ուղիով և հակառակը՝ նկատվում են ժողովրդավարության որոշակի միտումներ։ Թե՛ Ռուսաստանում, թե՛Բելառուսում մենք տեսնում ենք որոշակի լճացում, ժողովրդավարական գործընթացների դոփում, այդ երկրներում առաջընթաց տեղի չի ունենում։ Բնական է, որ եթե կա մի ակումբ, որտեղ բոլորը մի տեսակի են, մնացածն այլ՝ խորթության զգացողությունն անխուսափելի պայման է»։

Ըստ Ղևոնդյանի, սակայն, դա ժամանակի ընթացքում հաղթահարելի կլինի միայն մի դեպքում. «Եթե մյուս երկրներում տեղի ունենան որոշակի փոփոխություններ, որոնք նկատելի է, որ հասունացել են։ Թե՛ Բելառուսում և թե՛ Ռուսաստանում լիդերներն արդեն բավական տարիքով են, սերնդափոխության հարց է առաջացել։ Ուստի, հնարավոր են փոփոխություններ, որոնք կբերեն ժողովրդավարության որոշակի առաջընթացի, որը նրանց ինչ-որ չափով կնմանեցնի Հայաստանին։ Հնարավոր է նաև այլ զարգացում՝ առ այն, որ այդ երկրները կշարունակեն ավտորիտար ավանդույթներով գոյատևել, և սերնդափոխությունը կբերի ոչ թե ժողովրդավարության մակարդակի բարձրացմանը, այլ ավտորիտարիզմի էլ ավելի խորացմանը։Այդ դեպքում Հայաստանի խորթ լինելն ավելի ցայտուն կերպով կարտահայտվի և կարող է բերել լուրջ ճեղքվածքի՝ Հայաստանի ու այդ ակումբի մյուս անդամների միջև»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում