Friday, 29 03 2024
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00

Թախծոտ կիրակի, կորոնավիրուսը լափում է մարդկանց․ Պատրիկ Դևեջյանն այլևս մեզ հետ չէ

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 30 հազարը, Իսպանիայում այսօր հաղորդվել է մահվան շուրջ 840 նոր դեպքերի մասին, ընդհանուր հաշվով այդ երկրում մահացել է ավելի քան 6500 մարդ:

Դա Իտալիայից հետո ամենաողբերգական ցուցանիշն է. Իտալիայում մահացածների թիվն անցել է 10 հազարը:

Ամբողջ աշխարհում ախտահարվածների թիվը մոտենում է 700 հազարին:

Այս կիրակին վատ լուրերով բացվեց նաև Հայաստանի ու հայ ժողովրդի համար։

Գիշերը «Նորքի» ինֆեկցիոն կենտրոնում կորոնավիրուսը խլել է մեր երկու հայրենակցի կյանք՝ մահերի թիվը հասցնելով երեքի։ Հայաստանում մարտի 29-ի՝ ժամը 11.00-ի դրությամբ, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 424 է, որոնց թվում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցները։

Ֆրանսիական մամուլը  գրում է, որ ուրբաթ՝ մարտի 28-ի լույս 29-ի գիշերը Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է Ֆրանսահայ քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը:

Դևեջյանը կորոնավիրուսով վարակման պատճառով հոսպիտալացված էր մարտի 25-ից: «Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնթաթող նախարար Պատրիկ Դեւեջյանի մահվան բոթից: Սա ծանր հարված է ֆրանսիահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային: Պատրիկ Դեւեջյանը մահացել է այս գիշեր, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից: Ցավակցում եմ բոլորիս»,- գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։

Իհարկե, խուճապը ստեղծված իրավիճակում բոլորիս լավագույն խորհրդատուն կամ ուղեկիցը չէ, սակայն անհանդուրժելի է նաև ռիկսերը թերագնահատելը, չմտածված քայլերի դիմելը, որոնք կարող են երկրում իրապես անկառավարելի վիճակ ստեղծել։

Մարտի 31-ին լրանում է կառավարության հայտարարած խիստ սահմանափակումների ժամեկտը, սակայն վստահաբար վաղ է խոսել, այսպես կոչված, կարանտինային ռեժիմը վերացնելու մասին ու թերևս կառավարությունը երկարաձգելու է դրա ժամկետը, մանավանդ, որ երկրում մինչև ապրիլի 14-ը գործում է արտակարգ դրություն։ Իհարկե, քաղաքացիներին տներում «փակելուն» զուգընթաց, ինչը շատ կարևոր է վարակի անկանխատեսելի զարգացումը կանխելու համար, ակտուալ է նաև հասարակությանը սոցիալական պաշտպանվածության գործիքակազմի ստեղծումը։

Կառավարությունն այս ուղղությամբ քայլեր, իհարկե, արել է, սակայն դրանք ակնհայտորեն լրացման կաիրք ունեն, որովհետև յուրաքանչյուր օր ավելի տեսանելի են դառնում կորոնավիրուսի հարուցած տնտեսական, սոցիալական հետևանքները՝ պարտադրելով համարժեք լուծումներ։

Այս օրերին ահռելի անելիք ունեն նաև քաղաքական համակարգը, խորհրդարանում ներկայացված ու դրանից դուրս գործող ուժերը։ Արտակարգ դրությունը, պարտադրված սահմանափակումները որևէ կերպ չպետք է խոչընդոտ դառնան քաղաքական, հանրային քննարկումների համար։ Հայաստանին պետք են լուծումներ, ընդ որում՝ ոչ միայն կարճաժամկետ, օպերատիվ, այլ նաև՝ հեռանկարային, որոնք իրենց մեջ կպարունակեն զարգացման ռեսուրս։ Ընդ որում՝ դիսկուրսը պետք է ծավալվի բազմահարթակ, բազմաշերտ, ու մենք բոլորս պարտավոր ենք լծվել կորոնավիրուսի հարուցած հետևանքների վերացմանը՝ առողջապահական, տնտեսական, սոցիալական հարթությունների վրա։ Միայն կառավարության, իշխանության ներուժը բավարար չեն, Հայաստանին անհրաժեշտ է ինտելեկտուալ մոբիլիզացիա։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում