Լավրովը Չավուշօղլուի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղը

Լավրովը Չավուշօղլուի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որն ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա, իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Լավրոն ու Չավուշօղլուն կքննարկեն երկկողմ գործակցությունը, Ուկրաինան, Սիրիան և Լեռնային Ղարաբաղը»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

«Լավրովը Թուրքիա կայցելի իր թուրք գործընկերոջ հրավերով։ Նախատեսվում է քննարկել հարցերի լայն շրջանակ, առաջին հերթին երկկողմ գործակցության վիճակն ու հեռանկարներn այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, այդ թվում՝ զբոսաշրջությունը, էներգետիկան, առևտուրը։ Կարծիքների հանգամանալից փոխանակում կլինի տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ, այդ թվում Ուկրաինայում ընթացիկ իրավիճակի, սիրիական և Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ»,- ասել է նա։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---