ՀՀ-ն 9 կետով բարելավել է իր դիրքերը տնտեսական մրցակցության ոլորտում

ՀՀ-ն 9 կետով բարելավել է իր դիրքերը տնտեսական մրցակցության ոլորտում

PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական ֆորումի 2018 թվականի զեկույցով Հայաստանը տնտեսական մրցակցության ոլորտում 9 կետով բարելավել է իր դիրքերը՝ աշխարհի 140 երկրի շարքում զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը. 2017 թվականին երկիրը 28-րդն էր։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ ՀՀ-ն այս առումով առաջատար է ԵԱՏՄ անդամ երկրների շարքում, ինչպես նաև առաջ է անցել տարածաշրջանի, ԱՊՀ անդամ և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներից։

«Եթե նախկինում կարագի շուկայում գործել է թվով 24 տնտեսվարող, ապա այս տարվա տվյալների համաձայն՝ ներմուծողները 57-ն են: Կարագի շուկայում գերիշխող տնտեսվարողի մասնաբաժինը նշված ժամանակահատվածում նվազել է՝ 74%-ից դառնալով 49%: Ալյուրի շուկայում 2014-ի 30 տնտեսվարողի փոխարեն 2018-ին գործում են արդեն 149-ը, խոշորների մասնաբաժինն այս դեպքում ևս նվազել է՝ դառնալով 38 %-ից 5%, ինչը նշանակում է, որ ալյուրի շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան»,- ասել է Շաբոյանը։

Ըստ նրա, իրավիճակը նույնն է սոցիալական կարևորության գրեթե բոլոր ապրանքային շուկաներում. շաքարավազի մասով 4 տարվա կտրվածքով ներմուծողների թիվը դարձել է 36-ից 62, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է 94-ից՝ հասնելով 78%-ի: Բանան ներմուծող 9 տնտեսվարողի փոխարեն այսօր ներկրմամբ են զբաղվում 21-ը, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է 92%-ից՝ հասնելով 56%-ի։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---