Տնտեսական

USD BUY - 393.00-1.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 87.59-2.15 WTI - 82.92-2.21
COMEX:  GOLD - 2389.50-0.36 SILVER - 28.48+0.89
COMEX:  PLATINUM - 950.50-1.40
LME:  ALUMINIUM - 2587.00+1.25 COPPER - 9582.50+0.07
LME:  NICKEL - 18238.00+2.20 TIN - 32775.00+1.69
LME:  LEAD - 2155.50-1.35 ZINC - 2839.00+2.32
FOREX:  USD/JPY - 154.27-0.23 EUR/GBP - 1.0678+0.46
FOREX:  EUR/USD - 1.0678+0.46 GBP/USD - 1.2467+0.28
STOCKS RUS:  RTSI - 1154.28-0.10
STOCKS US: DOW JONES - 37753.31-0.12 NASDAQ - 15683.37-1.15
STOCKS US: S&P 500 - 5022.21-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 38079.70+0.31 TOPIX - 2677.45+0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 16385.87+0.82 SSEC - 3074.22+0.09
STOCKS EUR:  FTSE100 - 7847.99+0.35 CAC40 - 7981.51+0.62
STOCKS EUR:  DAX - 17770.02+0.02
18/04/2024  CBA:  USD - 394.07-1.03 GBP - 491.72-0.42
18/04/2024  CBA:  EURO - 420.75+0.36
18/04/2024  CBA:  GOLD - 30284.88+190.14 SILVER - 360.70+1.78
Կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում գնումների համակարգում՝ դնելով բարձր նշաձող
10/10/2019 19:38
Կիսվել

Կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում գնումների համակարգում՝ դնելով բարձր նշաձող

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններին. «Հարգելի գործընկերներ, ինչպես տեղյակ եք երեկ Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Արաբական Հանրապետություն: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն, իհարկե, արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, և ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը: Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև, մեր գնահատմամբ, այդ գործողությունն ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Այս առումով ես ուզում եմ ընդգծել, որ, ինչպես տեղյակ եք, Հայաստանի Հանրապետությունը Սիրիայում, Հալեպում հաջողությամբ իրականացնում է մարդասիրական առաքելություն, և մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը»:

Անցնելով հարցերի քննարկմանը՝ կառավարությունն ընդունել է որոշում, որը մշակվել է գնումների համակարգի բարեփոխումների 2-րդ փուլի շրջանակում՝ ՀՀ վարչապետի մոտ կայացած քննարկման արդյունքներով, հիմք ընդունելով նաև պետական մարմիններից և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպություններից ստացված առաջարկությունները: Որոշմամբ պետական գնումների համակարգում առաջարկվում է, մասնավորապես, հետևյալ հիմնական փոփոխությունները. երկակի մեկնաբանությունից խուսափելու համար սահմանվում է, որ այն շինարարական ծրագրերը, որոնց իրականացման համար չեն պահանջվում փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթեր, ֆինանսական միջոցները նախատեսվում են առանց այդ փաստաթղթերի առկայության: Նախատեսվում է, որ գնման գործընթացների կազմակերպման ժամանակացույցը սահմանում է պատվիրատուի ղեկավարը, նկատի ունենալով, որ եթե դրանով այլ ժամկետ սահմանված չէ, ապա գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ գորոծողությունները պետք է կատարվեն (ընթացակարգը պետք է կազմակերպվի) գնման առարկան գնումների պլանում ներառվելուն հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում: Հանվում են մասնակիցների նկատմամբ որակավորման չափանիշներ սահմանելու և դրանց հիմնավորման համար փաստաթղթեր պահանջելու հետ կապված կարգավորումները, նախատեսելով, որ գնման ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակիցը իր ներկայացրած գնային առաջարկի չափով, բացի պայմանագրի (կանխավճարի) ապահովումը, պատվիրատուին կներկայացնի որակավորման ապահովում՝ 1-ից 10 մլն դրամ գին ունեցող գնումների համար տուժանքի, իսկ 10 մլն դրամից բարձր գնումների դեպքում՝ բանկային երաշխիքի ձևով: Ընդ որում եթե ընտրված մասնակիցը չի ներկայացնում ապահովումը, ապա պատվիրատուն ձեռնարկում է միջոցներ վերջինիս «սև ցուցակում» ներառելու ուղղությամբ:

Նիստի ընթացքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ տարբեր գերատեսչություններ ներկայացրել են իրենց դիրքորոշումներն ու մտահոգությունները, հարցի շուրջ կայացել է շահագրգիռ քննարկում: Անդրադառնալով որոշմանը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Մենք ըստ էության նոր ինստիտուտ ենք ներդնում, եկեք տարբեր պատճառաբանություններ չգտնենք այդ ինտիտուտի ներդրումը հետագձելու համար՝ ասելով, որ այն ռիսկեր կառաջացնի. կառաջացնի՝ կկառավարենք: Սա կառավարության որոշում է, և եկեք բարձր նշաձող դնենք, տեսնենք՝ ինչ է տեղի ունենում: Չենք կարողանա թռնել այդ նշաձողի վրայով՝ կիջեցնենք այն»:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ կարգավորումներն ուժի մեջ մտնելուց հետո այլևս ոչ մի «ֆեյք» ընկերություն չի կարողանա մասնակցել պետական գնումների գործընթացին: Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է բարեփոխումների կարևորությունը և նշել. «Պետք է չափանիշները բարձրացնենք, հակառակ դեպքում այդ «յոլա գնալու» տրամաբանությունից դուրս չենք գալու: Ընդհանրապես երկիրը պետք է «յոլա գնալու» տրամաբանությունից դուրս գա բոլոր ոլորտներում, դրա համար պետք է գնալ կոնկրետ քայլերի, և սա կոնկրետ քայլ է՝ դնել բարձր նշաձող: Ես ձեր մտահոգությունը կիսում եմ, կարող է պարզվի իրոք այդ չափանիշը շատ բարձր ենք դրել և այն պրոբլեմներ է առաջացնում: Եթե կպարզվի այդպես է, ապա կհավաքվենք և կքննարկենք: Բայց առնվազն քաղաքական մեսիջի առումով ամենաբարձր նշաձողն ենք մեր առաջ դնում և կարծում եմ՝ գոնե այս փուլի համար լավ է»:

18/04/2024
դրամ
Դոլար (USD)
394.07
-1.03
Եվրո (EUR)
420.75
+0.36
Ռուբլի (RUR)
4.19
+0.00
Լարի (GEL)
147.57
-0.34
30284.88
+190.14
Արծաթ
360.70
+1.78