Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամը բաց նամակով դիմել է վարչապետին

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամ Արթուր Խաչատուրյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նամակում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Կարապետյան,

Թույլ տվեք շնորհավորել Ձեր Ամանորն ու Սուրբ ծնուդը և ներկայացնել վերջին օրերին մեր երկրում կատարվող մի շատ գռեհիկ իրադարձություն, որն արմատապես փոխեց իմ կարծիքը ներկայիս կառավարության, որպես ՀՀ զարգացման ամբիցիոզ ծրագրեր իրականացնողի։

Ուզում եմ իմ ձայնը լսելի լինի Ձեզ, քանի որ դեռ ինչ որ տեղ փորձում եմ հավատալ Ձեր ղեկավարած կառույցի ժողովրդավարական լինելը։

Վերջին օրերին տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունն ի դեմս նախարար Վահան Մարտիրոսյանի e-draft.am կայքում տեղադրեց մի որոշման նախագիծ, որի հիմնական դրույթներից մեկը հակասահմանադրական էր, մյուսը՝ օրենքի խախտում։

Մի՞թե Դուք թույլ կտաք, որ Ձեր ղեկավարած գործադիր մարմնի որևէ գերատեսչություն ցուցաբերի նման անփութություն և փորձի այն ձևակերպել՝ որպես ճանապարհային անվտանգության խնդրի լուծում։ Կարծում եմ, առաջին հերթին պետք է հնարավորինս արագ սկսել ծառայողական քննություն անցկացնել այդ գերատեսչությունում և պատժել բոլոր նրանց ովքեր կապ են ունեցել նման նախագծի մշակման և հանրությանը ներկայացնելու հետ, իսկ Վահան Մարտիրոսյանը, փոխանակ թույլ չտա նման խայտառակություն, քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ամեն կերպ փորձում էր արդարացնել այդ չմշակված և հակասահմանադրական և օրենքի խախտմամբ որոշումը։

Մի՞թե մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ գործադիր մարմինը պետք է հնարավորություն ունենա մշակել և ի կատար ածել հակասահմանադրական որոշումներ։

Դրան հաջորդեց մեզ՝ բողոքողներիս «նվիրած» հակասահմանադրական կետի հանելը այդ նախագծից, սակայն ցանկանում եմ տեղեկացնել, որ դրա համար այդ գերատեսչությունն իր ղեկավարի գլխավորությամբ առնվազն պետք է մասայական ներողություն խնդրեր իրենց իսկ անփութության (փորձում եմ դեռ այսպես կոչել այդ արարքը, հակառակ դեպքում այն կարելի է դիտարկել հանցագործություն) համար։

Իսկ նախարար Մարտիրոսյանին դեռ այսքանը չբավարարեց, և նա իմ ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին և ընկերներին կոչեց «կամիկաձե», որը հետագայում բացահայտ ստի միջոցով (որն իրեն փաստացի բնորոշ է) փորձեց այլ կերպ ներկայացնել։

Հարգելի պարոն Կարապետյան, մի՞թե այս երևույթը սազական է Ձեր ղեկավարած կառույցին, մի՞թե Դուք ընդունում եք, որ կարիք չկա այն փոխելու և Ձեր ղեկավարած կառույցի անունը պղտորողներին պատժելու։

Այս ամենին հաջորդեց e-draft.am կայքում ամեն օր փոխվող նախագծի տեքստերի մի շարան, որն ի վերջո նույնիսկ ընդունվեց, այնպես, ինչպես այդ նախարարությունը ցանկացավ, այս արարքով և պարզ ու հստակ բառերով ասելով, որ e-draft.am հարթակը ոչ այլ ինչ է, քան ձևական և ժողովրդի ուշադրությունը շեղող խեղկատակությունների և մանրապատումների հարթակ։ Մի՞թե դա այդպես է, միթե Դուք ինքներդ դա այդպես եք համարում և պետբյուջեից հատկացնում եք գումար նմանատիպ այլ կայքերի ստեղծման և ընթացիկ ծախսերի համար։

Այս ամենը դեռ հերիք չէր, այդ իսկ կայքում տեղադրված նախագիծը կայքում ներկայացված ժամանակից մեկ օր առաջ այդ գերատեսչությունը կառավարության այս տարվա անդրանիկ նիստին, իմ կարծիքով, օգտվելով Ձեր բացակայությունից, արտահերթ ներկայացրեց նիստը սկսելուց րոպեներ առաջ, և նիստի ընթացքում, ՀՀ ոստիկանության տվյալները համարելով սուտ և ոչ արժանահավատ, հիմնվելով մասնավոր ընկերություններից վերցրած (ես կասեի նույնիսկ՝ նկարած) տվյալների վրա այն հաստատեց։ Մինչդեռ մեր հանդիպման ժամանաակ ինքը՝ նախարարը, ինձ անձամբ հարցնում էր՝ մի՞թե ես չեմ հավատում մեր ոստիկանության հրապարակած տվյալներին։

Այս ամենին հավելեմ նաև, որ հունվարի 8-ին կառավարության առաջ մեր կազմակերպած ակցիայի ժամանակ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության ներկայացուցչի և կառավարության ներկայացուցչի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ մեզ ժամանակ տրվեց մինչև հունվարի 12-ը մշակել և ներկայացնել առաջարկությունների և հիմնավորումների փաթեթ, ըստ որի՝ կլինեն նաև բանակցություններ, սակայն չսպասելով այդ օրվան, ինչպես նաև Ձեր՝ արձակուրդից վերադառնալուն, գողտու-գողտու, չարաշահելով իրենց զբաղեցրած պաշտոնական դիրքը, կառավարության նիստում հրապարակելով սուտ և կեղծ տվյալներ, վարկաբեկելով և կառավարության, անձամբ Ձեր և ամբողջ մեր ժողովրդի պատիվը, այն անցկացրին։

Լինելով այս ՀՀ քաղաքացի, որը չի ուզում արտագաղթել և ուզում է մնալ և իր դերն ունենալ այս երկրի ծաղկման գործում, խնդրում և պահանջում եմ վերոնշյալ խնդրին ծանոթանալ և ձեռնարկել միջոցներ՝ այն կազմակերպողներին պատժելու և արդարությունն ու պատիվը վերականգնելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում